Թող իր երեխուն տա, տեղը 20-25 ռազմագերի հետ բերի, այդ ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի. Սերժ Սարգսյան
«Մենք 1994 թվականից հետո չենք ունեցել գերիներ, ադրբեջանիցները ռիսկ չունեին դա անելու: Ես չեմ ասում՝ հրաձգություն չի եղել, նրանք չեն փորձել դիվերսիա անել, այդ ամենը եղել է: Բայց գերինե՞ր»,- Աշտարակում բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ այցելել է Արագածոտնի մարզ:
Նա նշել է, որ այսքանից հետո այդ աննամուսը ելույթ է ունենում, ասում է՝ մեր գերիները երկու ամիս էլ կհամբերեն, մեկ-երկու ամիս մեզ կներեն:
«Այնքան է լկտիացել, որ իրեն շատ բան է ներվել, դա էլ է ներվելու: Լավ, դա մա՞րդ է, խիղճ ունի՞: Ինքը չի հասկանում, թե այդ մարդիկ ինչի միջով են անցել, չի հասկանում, որ այդ մարդիկ ամեն օր մտածում են, թե երբ են իրենց սպանելու, երբ են խոշտանգելու: Ո՞նց կարող է այդպիսի բան լինել:
Ինքը հասկանո՞ւմ է՝ այդ մարդիկ ինչ վիճակում են: Դե պետք է թքես այդպիսի ղեկավարի վրա:
Հիմա ասում եմ՝ թող իր երեխուն տանի տա, տեղը 20-25 ռազմագերի հետ բերի: Մի հատ տեսեմ՝ դրանից հետո ինքն այդպե՞ս է խոսելու ռազմագերիների մասին: Իր համար ի՞նչ տարբերություն: Միշտ իր երեխաներին օգտագործել է իր փիառի համար, գոնե այս պարագայում օգուտ կունենանք, երկու-երեք տասնյակ զինվոր հետ կվերադառնա:
Բայց պարզ է չէ, չի անի: Իսկ եթե դու վախենում ես դիմադրել, պարզ է չէ, որ նրանք գալու են, անելու են»,- նշել է ՀՀ երրորդ նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, նրանք արել են, տեսնում ես չի ստացվում բանակցություններով, դու էլ արա, 10-ն էլ դու վերցրու, 20-ն էլ դու վերցրու ու փոխանակի:
«Նորից եմ կրկնում՝ իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 հոգի ստանա և այն ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այդ դավաճանին ձայն տալով՝ դուք թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը. Սերժ Սարգսյան
- «Պատիվ ունեմ»-ի յուրաքանչյուր անդամ ունի գիտելիք, փորձ այս կապիտուլյանտների անպատվությունից երկիրը մաքրելու համար. Սերժ Սարգսյան
- Այս ստահակների համար Ղարաբաղը վզից կախված քար է եղել, մեծ քար. Սերժ Սարգսյան
- Երդվում եմ, եթե ես լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը, և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի. Սերժ Սարգսյան
- Այսքանից հետո ես իմ ժողովրդին ինչպե՞ս բացատրեմ, որ միջազգային կառույցների կարծիքը պետք է հարգել․ Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Միջանցքի մասին խոսք լինել չի կարող
- Սերժ Սարգսյան.Առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, ինչ է դրա համար պիտի կռի՞վ անենք
- Սերժ Սարգսյան. եթե Վանեցյանի նման 7-8 հոգի էլ կանգնեին, ասեին՝ արա, կանգ առ, այս ողբերգության առաջ չէինք կանգնի
- Սերժ Սարգսյան. Իմ երեսը չի բռնի գնամ, սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը չի բռնի գնա, սուտ բան ասի
- Արյունը սառեց իմ երակներում... բա սատանա չե՞ն սրանք, բա ի՞նչ են. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան