
Զուգարանային բառամթերք` «դրանց բոլորին բռնելու եմ շինեմ»․ Վարդան Բալյան
Զուգարանային բառամթերք` «դրանց բոլորին բռնելու եմ շինեմ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։
«Սա անբարոյականության և այլանդակության ակնհայտ դրսևորում է։ Վենդետաների խոստում, «տրորելու ենք», և այլն։ Կանգնեցնել է պետք այս մարդուն, ԿԸՀ֊ն և պետական իրավասու մարմինները, այդ թվում` իրավապահ, անգործություն են ցուցաբերում։ Այս ընթացքը անխուսափելիորեն դառնալու է անկառավարելի` ծանրագույն հետևանքներով։ Այսչափ ցածր նշաձող պետության բարձրագույն կոչման` ժողովրդի ներկայացուցչի համար, երբեք չի եղել։
Կոչ եմ անում իրենց հարգող բոլոր քաղաքական ուժերին և գործիչներին, պատգամավորության թեկնածուներին դադարեցնել քարոզարշավը, հրաժարվել քաղաքական դեգեներատների և ավանտյուրիստների հետ ընտրապայքարից։ Սրանց նկատմամբ ընտրություններում հաղթանակն անգամ անպատվաբեր է»,- գրել է նա։