Վրաստանում շարունակվում է թուրքական ընկերության կողմից «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման հակառակորդների ցույցը
Թուրքական ընկերության կողմից «Նամախվանի ՀԷԿ»-ի կառուցման հակառակորդները հավաքվել են Գումաթի գյուղում, որտեղ նրանք ավանդաբար իրենց բողոքն են արտահայտում հարվածելով երկաթե արգելապատնեշին և գոռալով: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
«Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ ցույցի կազմակերպիչները ասում են, որ բողոքի ցույցը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն վերցնի Գումաթիում երկաթե արգելապատնեշները:
Հանրահավաքի կազմակերպիչներից մեկի, Վառլամ Գոլեթիանիի խոսքով, ցուցարարները մինչ այժմ արգելափակել են կիրճի վեց մուտքերը, որտեղից թույլ չեն տալիս տեղաշարժվել «Էնկա» ընկերության շինարարական տեխնիկային:
Ռիոնի կիրճում բողոքի ակցիան շարունակվում է 224 օր:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական ընկերության կողմից Վրաստանում ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքողներն անցել են վրանային պայքարի
- Վրաստանում կասեցվել է թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի շինարարությունը
- Վրաստանում ցուցարարները պահաջում են չեղարկել թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի շինարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա