Բոլոր հայերը պիտի յարխուշտա պարել սովորեն. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում քարոզարշավ իրականացնելու ընթացքում փորձեց արտասանել Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» ստեղծագործությունը:
«Առկայծման նման Գևորգ Էմինի տողերը եկան գլխիս և ասացի՝ Դաշտադեմի մեջ պետք է այդ տողերն ասրտասանեմ»,- ասաց Փաշինյանն ու սկսեց արտասանել.
Պարեց Սասունն ու ողջ աշխարհը հասկացավ,
Պարեց Սասունն ու ողջ աշխարհը հիացավ…
Չէ ներողություն:
Պարեց Սասունն ու ողջ աշխարհը հասկացավ,
Պարեց Սասունն ու ողջ աշխարհը …»:
Նրան կողքից հուշում էի հավաքված դաշտադեմցիները:
«Չէ, չէ, չէ, սպասեք, «Պարեց Սասուն»… մի րոպե, ոչինչ է, վաղուց չեմ արտասանել», - ասաց Փաշինյանն ու շարունակեց ասմունքել:
Նա ասաց, որ Դաշտադեմի ամրոցում 2022-ի թվից սկսած ամեն տարի հունիսին Յարխուշտայի փառատոն պիտի անեն.
«Բոլոր հայերը պիտի յարխուշտա պարել սովորեն՝ ինձնից սկսած»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան