Ձյուդոյի աշխարհի առաջնությունում մեր պատվիրակն առաջին իսկ գոտեմարտը տանուլ է տվել
Բուդապեշտում ընթանում է ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Այն վարկանիշային է և հասկանալի է, որ յուրաքանչյուր հաղթանակի և միավորի գինը չափազանց բարձր է, գրում է ՀԱՕԿ-ը։
Ըստ աղբյուրի, մասնակիցներից մեկն էր մեր երկրի ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը /73 կգ/: Նա համարվում է Տոկիոյի օլիմպիական խաղերի հավակնորդ և իր քաշային կարգի վարկանիշային ցանկում բաժանում է 32-33-րդ տեղերը:
«Հույս կար, որ հայ մարզիկը կհարստացնի իր միավորների պաշարը: Ավաղ, մեր պատվիրակն առաջին իսկ գոտեմարտը տանուլ տվեց մոլդովացի Պելիվար Պետրուին և դուրս մնաց պայքարից: Ափսոս, մանավանդ, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային վերջին ստուգատեսն է ձյուդոյում»,- գրում է ՀԱՕԿ-ը։
Նշվում է նաև, որ օլիմպիականների անունները կհրապարակվեն հունիսի 28-ին: Ենթադրվում է, որ մանրակրկիտ հաշվարկների արդյունքում ուղեգիր կշնորհվի նաև Ֆերդինանդ Կարապետյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները