ԱԱԾ պահեստազորի սպաներ. Ադրբեջանում գերեվարվածներից թիրախավորվում են հատկապես 50-ն անց մարդիկ
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն ահազանգում է.
«Ադրբեջանում ծավալվող դատական գործընթացներում ակնհայտորեն նկատվում է հայ ռազմագերիների նկատմամբ հնարավոր մեղսագրման փորձեր։
Գերեվարվածներից թիրախավորվում են հատկապես 50-ն անց մարդիկ, որոնց նկատմամբ վախեցնելու, շանտաժի ենթարկելու ու այլ մեթոդների գործադրմամբ փորձում են հասնել ցուցմունքների կորզման, թե իբր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, ադրբեջանցիների զինվորների սպանությանը, նրանց կտտանքների ենթարկելուն։
Ներկայումս Բաքվի զինվորական դատարանում քննվում է ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի քրեական գործը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել 113 (կտտանքներ), 115-ի 2-րդ մասի (պատերազմի օրենքների խախտում), 279 (զինվորական կազմավորումներին մասնակցություն), 318 (Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով։
Եվս մեկ անգամ հրավիրում ենք հնարավոր բոլոր միջազգային կառույցների ուշադրությունն այն բանի վրա, որ Ադրբեջանը չի խորշում կեղծիքների դիմելուց՝ հետապնդելով որքան հնարավոր է մեծ թվով հայ ռազմագերիների վերոնշյալ մեղադրանքներով պիտակավորելու նպատակ, որպեսզի հետագայում նրանց փոխանակի հայկական կալանավայրերում պահվող սիրիացի միջազգային տեռորիստների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ պահեստազորի սպաներն ահազանգում են՝ խոստանում են համաներում քվեարկության դիմաց
- ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ. Ձեզ հասանելիք թղթախաղային հայտնի քուանշը հնչելու է հունիսի 20-ին
- ԱԱԾ պահեստազորի սպաներ. «Շակալը», այդպիսին էր գործակալի ծածկանունը
- ԱԱԾ պահեստազորի սպաներ. Բա ո՞ւր է մեր «սպեցնազը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան