Կոնդի պետական ամառանոցները տրվելու են զինվորին․ Գեղամ Նազարյան
Կոնդի պետական ամառանոցները տրվելու են զինվորին, պատերազմ անցած զինվորին։ Այս մասին «Հայաստան» դաշինքի ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Գեղամ Նազարյանը։
«Այն վերածվելու է վերականգնողական կենտրոնի։ Մյուս կողմից էլ, ստեղծվելու է վետերանների նախարարություն։ Զինվորը , զոհված տղաների ծնողներն այսուհետ մի նախարարությունում , մի գերատեսչությունում կարող են ստանալ իրենց հարցերի բոլոր պատասխանները և լուծումները։ Ինչ վերաբերում է Կոնդի ամառանոցներին, ապա այն վերածվելու է միջազգային ստանդարտներին համապատասխան վերականգնողական կենտրոնի, որտեղ մեր տղաները ստանալու են բարձրակարգ բուժում»,- ասաց Նազարյանը։
Նա նաև հայտնեց, որ այնտեղ միաժամանակ կգործի հոգեբանական կենտրոն, որով անցնելու են զոհված տղաների ծնողները, պատերազմով անցած տղաները։
Նազարյանը տեղեկացրեց նաև, որ արդեն կան ներդրողներ, որոնք պատրաստ են իրենց օժանակությունը հայտնել՝ ծրագրի իրականացմանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան