Իրանը և Ադրբեջանը երկաթուղային ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
Իրանը և Ադրբեջանը երկաթուղային ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հուշագիր են ստորագրել: Այս մասին գրում է Pars Today-ը։
Հուշագիրը ստորագրել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և ԻԻՀ երկաթուղային ընկերության գործադիր տնօրեն Սաիդ Ռասուլին և Ադրբեջանի երկաթուղու գործադիր տնօրեն Ջավիդ Ղորբանովը:
Հուշագրի համաձայն, կողմերը պայմանավորվել են ընդլայնել երկաթուղային տարանցման ոլորտում համագործակցությունը, այն հասցնելով տարեկան երկու միլիոն տոննայի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև արագացնել երկու երկրների երկաթուղային համագործակցության ընդյալնման գործընթացը:
2020 թ. Իրանի ու Ադրբեջանի միջև բեռների և ապրանքների տարանցման ծավալը, կազմել է 480 հազար տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա