Կարեն Վրթանեսյան. Այդ 3-րոպեանոց ձայնագրությունում ռեալպոլիտիկի մի ամբողջ դասագիրք է ամփոփված
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակած Փաշինյանի ձայնագրությանը, մասնավորապես գրում է.
«Այդ 3-րոպեանոց ձայնագրությունում ռեալպոլիտիկի մի ամբողջ դասագիրք է ամփոփված. «Ինչպես չի կարելի անել, եթե դու չես ուզում երկիրդ վարի տալ»։
Սերժ Սարգսյանին այսօր շատ են մեղադրում, որ ընդդիմությանը խեղդած չէր պահում։ Ընդհուպ մինչև. «Այո, մենք դուրս էինք եկել փողոց Նիկոլի համար, բայց ավելի լավ է մի 50 հոգու գյուլեր Սերժը, հիմա էս օրին չլինեինք»։
Քոչարյանին էլ են շատ մեղադրում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և լևոնական թիմի հետ հաշվեհարդար չտեսավ, ինչի հետևանքով 2008 թվականին Լևոնը խռովություն հրահրեց՝ սկիզբ դնելով Նիկոլի հաղթարշավին դեպի իշխանության գլուխ։
Հիմա ուշադիր լսեք ձայնագրությունում այս հատվածը. «Դու հիմա այնպիսի մեծ ժողովրդական վստահություն ունես ... և պատմական շանս է քեզ համար, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծես»։
Սերժն էլ, Քոչարյանն էլ միշտ օգտագործել են ընդդիմության գործոնը արտաքին քաղաքական ճնշումները ցրելու և թուլացնելու համար։ «Կներեք, գործընկերներ ջան, բայց ժողովուրդը չի հասկանա, չի ընդունի, հենա, տեսա՞ք 6 հատ բուդկա դրինք Մաշտոցի այգում, ինչ սարքին գլխներիս»։
Նույնպիսի «զապաս» արգելակ էր Արցախի՝ բանակցային գործընթացին չմասնակցելը։ Որ եթե շատ նեղեն, մերոնք ասեն. «Ախպեր, էս ղարաբաղցիք շատ համառ են, չեն համաձայնվում, եկեք ոտքներդ գազից հանեք»։
Այս բոլորը գործիքներ են, մեխանիզմներ, բավականին արդյունավետ։
Մինչև չի գալիս մեկը, որը սկսում է դրանք բոլորն ապամոնտաժել՝ ասելով, թե «ես սկսում եմ իմ սեփական կետից»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ներկայացնում է ոչ թե գիժը, այլ գիժ ձևացողը․ Միքայել Մինասյան
- Այսօր փակվեցին տարիներ շարունակ ժողովդրին հրամցվող թունավոր ստերից ևս մի քանիսը․ Արմեն Աշոտյան
- Փաշինյանը գիտեր, որ իրեն գժի տեղ դնելով լեգիտիմացնելու էր Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը․ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին