Նախ Ալիևի բերանը պետք է փակենք, հետո այստեղի Ալիևի բերանը պետք է փակենք. Հրանտ Բագրատյան
«Փաշինյանն անընդհատ գլխից դուրս խոսում է, թե 30 տարի ոչինչ չի արվել, թալանել են: Էդ կեղտոտ բերանը պետք է փակենք, նախ Ալիևի բերանը պետք է փակենք, հետո այստեղի Ալիևի բերանը պետք է փակենք»,- «Ազատություն» կուսակցության տնտեսական ծրագիրը ներկայացնելու ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով, իր պաշտոնավարման տարիներին ռազմական արտադրանք տվող 5 գործարան է բացվել, որոնք ներկայում քայքայված են և այն տարիներին նրանց միջոցով բանակին մշտապես ռազմամթերք է ապահովվել, ի տարբերություն 2020 թվականի, երբ մեկ շաբաթում դրանք սպառվել էին:
ՀՀ նախկին վարչապետի կարծիքով՝ այսօր Հայաստանում առկա է սպառման տնտեսական մոդելը՝ բարձրացվում է թոշակը կամ աշխատավարձը, իսկ մասնավոր սեկտորում էլ դրան համապատասխան բարձրանում է արտադրությունը:
«Կարճ ասած՝ նման ձևով կարող է ավելանան երշիկի, կամ մածունի արտադրությունը, բայց այդպիսով չի կառուցվի Երևանից Քաջարան, կամ Մեղրի ճանապարհը, նման ձևով մետալուրգիական և զենքի արտադրություն չի կարող իրականացվել»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Նա առաջարկում է սպառման զարգացմանը հակադրել առաջարկվող զարգացումը, երբ պետությունը բիզնեսին առաջարկում է, թե որ ուղղություններով պետք է աշխատի, իսկ այդ կարծիքը նա պարբերաբար հնչեցրել է 2001 թվականից, երբ տրասֆերտների հոսքն Հայաստան մեծացել էր
Նրա խոսքով՝ հայաստանում զարգացումն անհրաժեշտ ուղղությամբ չի տարվել և ԱՊՀ անդամ պետությունների մեջ Հայաստանը ներկայում ամենաբարձր դոլարային գնաճն ունի:
«Երրոդ նախագահի օրոք 10 տարում տնտեսություը աճեց 23 %՝ տարեկան 2.3 %, այս իշխանության օրոք 3 տարում աճել է 1.6 % ով, 94 թվականի պարերազմի տարիներին արձանագրվել է 7 % անճ, երկրոդ նախագահի օրոք՝ ավելի քան 7 %»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը և հավելեց .«Աստված չանի, եթե Փաշինյանը կրկին ընտրվի ՝ 1 % էլ չի լինի տնտեսական աճը»:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում