Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի կողմից հայ մարզական մեկնաբանին չհավատարմագրելու խնդիրը
«Գիտեմ, որ ՈւԵՖԱ-ն անում է հնարավոր ամեն բան Եվրոպայի առաջնությունը 100%-ով անցկացնելու համար: Իհարկե, հատուկ ուշադրություն է դարձվում լրատվամիջոցներին և լրագրողների հավատարմագրմանը: Ներկայիս համաշխարհային իրողություններում ծայրաստիճան դժվար է կազմակերպել նման լայնամասշտաբ անդրսահմանային մարզական իրադարձություն: Ռուսաստանն իրականացնում է միջոցառումների մի ամբողջ շարք`այս ժամանակահատվածում արտասահմանյան թղթակիցների աշխատանքը հնարավորինս հարմարավետ դարձնելու համար: Այս մասին ես կխոսեմ հինգշաբթի` ճեպազրույցի ժամանակ»,-գրում է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր Telegram-ալիքում:
«Գիտեմ նաև, որ ՈՒԵՖԱ-ն լուծում է փնտրում, որը թույլ կտա ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ ռուս մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանին իրականացնել մասնագիտական գործունեություն: Հավատում եմ, որ լուծում կգտնվի
Երեկ մենք դա անում էինք ամբողջ երեկո: Եվ կարող եմ ձեզ ասել, որ ես տևական ժամանակ է ինչ չեմ տեսել գործընթացում ներգրավված բոլոր կողմերի նման կառուցողական վերաբերմունքը»,- ասված է գրառման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա