Իմ հիշեցումից հետո հերոս Աշոտիկից փորձում էին կերտել նահատակ Աշոտիկ. Սերժ Սարգսյան
«Իմ հիշեցումից հետո, իրենց բոլոր ֆեյքերն ու լրատվամիջոցները, փորձում էին հերոս Աշոտիկից կերտել նահատակ Աշոտիկ»,- այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասաց Սերժ Սարգսյանը։
«Հարց է առաջանում․ էտ երեկ հանկարծ մտածեց, որ կարելի է այդպես անել։ Ինքը Աշոտիկի տեղը չգիտե՞ր, գերիների տեղը չգիտե՞ր։ Բա էն ժամանակ առաջարկեր, Ալիևի հետ ուղիղ կապ ունի։ Ինչ է նշանակում՝ համապատասխան մարմիններին հանձնարարել է,այդ որո՞նք են այդ մարմինները։ Ունե՞նք ԱԳՆ, ով է պաշտոնակատարը, փոխնախարար էլ չկա, բոլորը հրաժարվում են նրա հետ աշխատելուց։ Եթե շատ է ուզում թող զանգի Ալիևին, նրա հետ օպերատիվ կապ ունի, թող ասի»,- ասաց Սարգսյանը։
Նա նաև հուշեց, թե ինչպես կարելի էր կազմակերպել այդ գործընթացը։
«Տանեիր տղայիդ սահման, հագցնեիր զինվորական համազգեստ,իրեն էլ գերի վերցնեին, որպեսզի հասկանայիր դա ինչ է, որպեսզի ամեն օր դրանով զբաղվեիր։ Քոնը տղա է, մնացածներինը՝ տղա չէ՞ր»,- ասաց Սարգսյանն ու ամփոփեց․ «Լսի′ր, այս մարդկանց ցավը հասկացիր, այս մարդկանց, ընդունիր որպես քո երեխաներ։ Եթե դու հռչակվել ես այս երկրի ղեկավար, ապա այդ մարդկանց հոգսը քեզ վրա վերցրու, սիրիր այդ մարդկանց»։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը հրապարակել է Փաշինյանի ձայնագրությունը
- Աշոտյան. Անցավ 24 ժամը և Սերժ Սարգսյանը հրապարակեց մի ձայնագրություն
- Եթե դու անհարգալից վերաբերմունք ես ցուցաբերում ՌԴ նախագահի նկատմամբ, նա քո նկատմամբ հարգալից է վերաբերվելո՞ւ. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Էշ-էշ խոսում է՝ թալանել են
- «…Ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս…». Սերժ Սարգսյան
- Թող իր երեխուն տա, տեղը 20-25 ռազմագերի հետ բերի, այդ ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի. Սերժ Սարգսյան
- Այդ դավաճանին ձայն տալով՝ դուք թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան