Եթե դու անհարգալից վերաբերմունք ես ցուցաբերում ՌԴ նախագահի նկատմամբ, նա քո նկատմամբ հարգալից է վերաբերվելո՞ւ. Սերժ Սարգսյան
«Այո, Ռուսաստանը մեր դաշնակիցն էր, այսօր էլ է մեր դաշնակիցը, վստահ եմ, վաղն էլ է լինելու մեր դաշնակիցը և որպես դաշնակից, հիմնականում իրենք կատարել են իրենց պարտականությունները»,- հունիսի 8-ին Աշտարակում բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ այցելել է Արագածոտնի մարզ:
Նա նշել է, պետք է հասկանալ շատ պարզ մի բան, որ այդ դաշնակցային հարաբերությունները միակողմանի չեն.
«Մենք չենք կարող այստեղ նստենք, ենթադրենք, որ մենք միայն պետք է Ռուսաստանից ուզենք և իրենք իրենց զինվորներին պետք է բերեն այստեղ զոհեն, իրենք գազը մեզ ձրի պետք է տան: Կարծես թե իրանք մեզ պարտական են: Չի կարող այդպիսի հարաբերություն լինի, մարդկային հարաբերություններում չկա այդպիսի բան»:
Սերժ Սարգսյանն ասել է՝ ընկերները նաև նրա համար են, որ իրար օգնեն, և ոչ թե միշտ մեկը մյուսին օգնի, եթե մեկը միշտ մյուսին օգնում է, արդեն դա ընկերություն չէ:
«Իսկ մենք ի՞նչ ենք տեսնում: Եթե դու անհարգալից վերաբերմունք ես ցուցաբերում Ռուսաստանի նախագահի նկատմամբ, նա քո նկատմամբ հարգալից է վերաբերվելո՞ւ:
Արա, դու ո՞վ դառար, որ օդանավակայանում չես դիմավորում Ռուսաստանի նախագահին, ո՞վ դառար, դու ո՞վ ես: Անկախ անձից` Պուտինն է, Մեդվեդևն է, Ելցինն է, դու ով ես, ինչի ես այդ մարդուն անհարգալից վերաբերմունք ցուցաբերում:
Մեր օրենքներով, կոնկրետ արարողակարգի մասին օրենքով, Հայաստան ժամանած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների նախագահներին և վարչապետներին օդանավակայանում դիմավորում է ՀՀ նախագահը կամ վարչապետը: Կարո՞ղ է մեր այդ օրենքները միայն մենք գիտենք, ռուսներն էլ չէ՞ դրա մասին գիտեն:
Երբ դու դա չես անում, ու հետո քո թիմով տարածում ես՝ բա գնացեք բոլորին ասեք՝ տեսնում եք, թե ես ի՞նչ տղա եմ, Պուտինին ոնց վերաբերվեցի, դա տղայություն չի, դա շանտղայություն է, որովհետև ախր չի կարող այդ բանը հենց այնպես անցնել»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Էշ-էշ խոսում է՝ թալանել են
- «…Ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս…». Սերժ Սարգսյան
- Թող իր երեխուն տա, տեղը 20-25 ռազմագերի հետ բերի, այդ ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի. Սերժ Սարգսյան
- Այդ դավաճանին ձայն տալով՝ դուք թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը. Սերժ Սարգսյան
- «Պատիվ ունեմ»-ի յուրաքանչյուր անդամ ունի գիտելիք, փորձ այս կապիտուլյանտների անպատվությունից երկիրը մաքրելու համար. Սերժ Սարգսյան
- 2018-2020 թթ. գնված զինամթերքի 80%-ի գումարները հաստատվել է Սերժ Սարգսյանի կողմից, քեզ ընդամենը մնում էր դրանք ստանալ. Մամիջանյան
- Այս ստահակների համար Ղարաբաղը վզից կախված քար է եղել, մեծ քար. Սերժ Սարգսյան
- Երդվում եմ, եթե ես լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը, և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի. Սերժ Սարգսյան
- Այսքանից հետո ես իմ ժողովրդին ինչպե՞ս բացատրեմ, որ միջազգային կառույցների կարծիքը պետք է հարգել․ Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան.Առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, ինչ է դրա համար պիտի կռի՞վ անենք
- Սերժ Սարգսյան. եթե Վանեցյանի նման 7-8 հոգի էլ կանգնեին, ասեին՝ արա, կանգ առ, այս ողբերգության առաջ չէինք կանգնի
- Սերժ Սարգսյան. Իմ երեսը չի բռնի գնամ, սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը չի բռնի գնա, սուտ բան ասի
- Արյունը սառեց իմ երակներում... բա սատանա չե՞ն սրանք, բա ի՞նչ են. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին