Վերականգնելու ենք բանակը,զարգացնելու ենք տնտեսությունը․ Վահե Հակոբյան
Երևանի Նոր Նորք թաղամասում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին «Վերածնունդ Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանն իր ելույթը սկսեց իր որակմամբ՝«ալկոհոլիկի արկածներից» և հայտարարեց․
«Մենք նրան նախ կբուժենք ալկոհոլիզմից, ապա՝ հոգեկան խանգարումներից, հետո կդատենք ու կուղարկենք մեկուսարան։ Իր տեղն այնտեղ է»,- խոստացավ Վահե Հակոբյանը:
Այնուհետև անդրադառնալով «Հայաստան» դաշինքի՝ այլ ուժերից տարբերություններին , Հակոբյանն ասաց․ «Այլ ուժերից դաշինքը տարբերվում է մոտիվացիայով։ Մենք ունենք հստակ, ծրագիր․ կարգապահություն և դիրքորոշում, բովանդակություն ու պրոֆեսիոնալ թիմ։ Մենք վերականգնելու ենք բանակը և այն ավելի ուժեղ ենք դարձնելու։ Մենք ոտքի ենք կանգնեցնելու և զարգացնելու ենք տնտեսությունը: Մենք վերականգնելու ենք Հայաստանի հեղինակությունը, որպեսզի բոլորը հաշվի նստեն մեզ հետ»։
Վահե Հակոբյանն իր ելույթը եզրափակեց կոչով ՝առաջ դեպի ուժեղ Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին