Զոհերի դիերը նկուղը լցրած հիվանդանոցի տնօրենին բարձր պաշտոն են տվել. Yerkir.am
Արցախյան պատերազմում զոհված հերոսների դիերը նկուղում թաքցրած հիվանդանոցի՝ Աբովյանի տուբերկուլյոզի դիսպանսերի տնօրեն Վարդան Ավագյանին, որպես պարգև, բարձր պաշտոն են տվել։ Օրերս նա նշանակվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի («Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի և ՁԻԱՀ–ի կենտրոնի միավորումից հետո ձևավորված բուժհիմնարկի) տնօրենի ժ/պ։ Այս մասին գրում է Yerkir.am-ը։
«Նախորդ տնօրենի ժ/պ Հովհաննես Մադոյանը, որի ՀԿ–ում ժամանակին աշխատել էր առողջապահության նախկին նախարար, Փաշինյանի ներկայիս խորհրդական Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարարի ժ/պ Անահիտ Ավանեսյանի հորդորով ազատման դիմում է գրել»,-հավելում է աղբյուրը նշելով,-«աշինյանի իշխանության գործելակերպի մեջ սատանայական ծիսակարգը բարձր մակարդակի վրա է: Որքան մեծ է պղծությունը, այնքան մեծ է պարգևը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան