Այս իշխանությունը գերիներին մատնել է անտերության. Դավիթ Հարությունյան
«Այս իշխանությանը գերիների խնդիրն ընդհանրապես չի մտահոգում, երբեք չի մտահոգել»,- ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նոյեմբերյան հայտարարության մեջ բոլոր հարցերին անդրադարձ է կատարված շատ հստակ ժամանակացույցով, բայց գերիների հարցին՝ շատ ընդհանուր տերմինաբանությամբ:
«Երբ խոսքը վերաբերում էր հողերը վերադարձնելուն, ապա այս իշխանությունը շատ հստակ վերցնում է պարտավորություններ և ամրագրում է ժամկետներ, երբ խոսքը վերաբերում է գերիներ վերադարձնելուն, որևէ ժամկետ դուք չեք գտնի»,- ասաց Դ. Հարությունյանը:
Նա նշեց, որ նույն ձեռագիրը տեսնում են հետագա ողջ գործունեության ընթացքում, հունվարյան հայտարարության մեջ որևէ խոսք չկա գերիների մասին, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի նախագածի մեջ որևէ խոսք չկա գերիների մասին:
«Այսինքն, այս իշխանությունը գերիների հարցը մատնել է անտարբերության: Իհարկե, իրենց բնորոշ ոճով, ինչպես իրենք էին նշում, որ սահմանները պաշտպանված են, մեծ աշխատանքներ են կատարվում, ուղղակի ոչ ոք չի տեսնում՝ ոչ ադրբեջանցիները, ոչ մեր հասարակությունն ու զինվորականները, կարծում եմ, իրենք հավանաբար հիմա կասեն, որ գերիների հետ կապված մեծ աշխատանք են տանում, ուղղակի ոչ ոք չի տեսնում՝ ոչ հայ հասարակությունը, ոչ ադրբեջանցի, ոչ ռուս, այդպիսի գաղտնի աշխատանք է տարվում, ամենայն հավանականությամբ, մտովի:
Իսկ իրականությունը շատ պարզ է՝ գերիներին մատնել են անտերության»,- ասաց Դ. Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նա մեզ մի փորձության առջև կանգնեցրեց՝ պատերազմն էր, հիմա պատրաստվում է ներքին փորձության առջև կանգնեցնել. Դավիթ Հարությունյան
- ՄԻՊ-ը պահանջում է նախընտրական քարոզարշավի ընթացքում ամբողջությամբ դադարեցնել գերիների վերադարձի հարցերի շահարկումը
- Նարկաման տղուդ փոխանակող ես, զանգի փոխնակի, ի՞նչ ես շոու սարքում․ Միքայել Մինասյանը՝ Փաշինյանին
- Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Փաշինյան
- Ալումյանը՝ Փաշինյանին. Թե՞ կարծում ես, որ մեր գերիների վիճակը Բաքվում ավելի բարվոք է, քան քո վիճակն էր Կոշում
- Թող իր երեխուն տա, տեղը 20-25 ռազմագերի հետ բերի, այդ ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի. Սերժ Սարգսյան
- Արթուր Վանեցյան. Երկիրը կործանման հասցրած դավաճանող մոլագարն ամեն օր մեր ազգին բերում է նոր մահեր, նոր խայտառակություն, նոր գերիներ
- Նաիրա Զոհրաբյան. Ինձ ապշեցնում է ռազմագերիների ծնողների լռությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան