Ադլերում երկու հայազգի դատական կարգադրիչ է գնդակահարվել
Երկու դատական կարգադրիչ է սպանվել է 60-ամյա մի տղամարդու կողմից նրանց վրա կրակ բացելու հետևանքով: Այդ մասին հաղորդել է ռուսական «Վեստի»-ն:
Նախնական տվյալների համաձայն, երեք դատական կարգադրիչներ եկել են կատարելու տուն-ինտերնատի տարածքում գտնվող կացարանների քանդելու որոշումը և ենթարկվել են հարձակման: Դեպքը տեղի է ունեցել Ադլեր քաղաքի կենտրոնում՝ Պրոսվեշչենիա փողոցում:
Բաժնի աշխատակիցներից մեկին հաջողվել է փախչել: Նրա գործընկերներ Անդրոնիկ Մաթևոսյանը և Ալբերտ Աղոզյանը մահացել են տեղում:
Ըստ ՏԱՍՍ-ի, զինված անձը հայտնաբերվել և ձերբակալվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան