Ավինյանը հրավիրել է ԱԳՆ վարչության պետերին ու փորձել խաբել, դիվանագետները երեք մատի կոմբինացիա են ցույց տվել. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն գրում է.
«Հայաստանի արտաքին գերատեսչությունում ճգնաժամ է, դիվանագետները հրաժարվում են փոխնախարարի ու նախարարի պաշտոններից՝ մերժելով ստանձնել Նիկոլ Փաշինյանի հեղինակած դեմարկացիայի ու դելիմիտացիայի ծրագրի պատասխանատվությունը։
«Փասստինֆո»-ի տեղեկություններով՝ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր վարչության պետերին հավաքել է ու փորձել համոզել, որ բունտ չանեն, թե, իբր, Նիկոլ Փաշինյանը ոչնչում մեղավոր չէ՝ ամբողջ պատասխանատվությունը բարդելով Ռուսաստանի վրա։
Մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ավինյանը նշել է, թե, իբր, դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիրն առաջ են մղում ռուսները ու փորձել պաշտոններով կաշառել վարչության պետերին՝ առաջարկելով նրանց շարքերից ընտրել փոխնախարարներ, ապա՝ նաև նախարար։ Սակայն ԱԳՆ պաշտոնյաները մնացել են անդրդվելի. նրանք հայտարարել են, որ ունեն դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ու շատ լավ գիտեն, որ այդ գաղափարը ռուսների մոտից չի ծագել և որ իրենցից որևէ մեկը պատրաստ չէ մտնել դելիմիտացիայի ու դեմարկացիայի ապօրինի գործընթացի տակ, որ որեւէ մեկը չի պատրաստվում կաշառվել փոխնախարարի կամ նախարարի պաշտոնով, որ հետո ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ պետական դավաճանության համար։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ավինյանը զրույցներ է ունեցել նաև մի շարք դեսպանների հետ, սակայն լուծում գտնել չեն կարողացել։ Կառավարությունը հիմա մտածում է ոչ թե համակարգի ներսից կատարել նշանակումները, այլ դրսից մարդ բերել ու նշանակել փոխարտգործնախարար ու նախարար»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳ փոխնախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումները ստորագրված են
- Արա Այվազյանը հրաժարականի պատճառների մասին փակագծեր է բացել