Արթուր Դաինելյանը բերման ենթարկվեց
#antinikol շարժման ներկայացուցիչները Հանրապետության հրապարակում են։ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ նրանք Կառավարության շենքի մոտ հատակին փակցրեցին #antinikol պիտակը։
«Մենք որոշել ենք նիկոլավիրուսի օջախները տեղորոշենք մեր քաղաքացիների համար։ Հստակ իմանան,թե որտեղ են վիրուսի օջախներն ու հեռու մնան այդտեղից, կամ գոնե զգուշանան։ Մենք կասկածներ ունենք,որ ռադիացիա կարող է լինել, եթե պատված չեք antinikol-V պատվաստանյութով։ Մոտենում ենք Կառավարության շենքի մոտ և պատրաստվում ենք փակցնել antinikol գրությամբ նակլեյկաները»,- ասաց շարժման ներկայացուցիչը։
Կառավարության շենքի մոտ հատակին փակցրեցին, քանի որ, ըստ ներկայացուցիչների, այն օրենքով արգելված չէ։ Մինչ նրանք փակցնում էին պիտակները հատակին, ոստիկանության ներկայացուցիչներն արագ-արագ պոտում էին։ Նրանք նաև բերման ենթարկեցին, #antinikol շարժման ներկայացուցիչ, «Ադեկվատ»-ի անդամ Արթուր Դանիելյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։