Բոբ Մենենդեսը՝ ԱՄՆ պետքարտուղարին․ 907-րդ բանաձևի կասեցումը Ալիևի ռեժիմին անպատժելիորեն գործելու «կանաչ լույս» է տվել
ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների կոմիտեի բարձրաստիճան անդամները պատասխաններ են պահանջում Բայդենի վարչակազմից` կապված Ադրբեջանին ԱՄՆ օգնության սահմանափակումների 907-րդ բանաձևի չեղարկման, հայ ռազմագերիների վերադարձի հետ։
Այս հարցերը կոնգրեսականներ Բոբ Մենենդեսը, Բարբարա Լին, Բրեդ Շերմանը ուղղել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ 2022թ-ի ֆինանսական տարվա արտաքին օգնության բյուջեի լսումների ժամանակ հունիսի 8-ին։
Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը պետքարտուղար Բլինքենին ասել է, որ Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնությունը սահմանափակող 907-րդ բանաձևի կասեցում «կանաչ լույս» է տվել Ալիևի ռեժիմին՝ «գործելու անպատժելիորեն»։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Ես հիասթափված էի, որ վարչակազմը կանաչ լույս վառեց 907 բանաձևից հրաժարման երկարացման համար՝ չնայած Ադրբեջանի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի վրա: Հիմա, 907-ից հրաժարվելուց հետո, Հայաստանի փաստացի տարածքային ինքնիշխանության միջամտելուց, միջազգային իրավունքի խախտմամբ չազատելով հակամարտության փաստացի գերիներին, կարծում եմ, որ նրանք [Ադրբեջանը] կարող են անպատիժ գործել, և կարծում եմ, որ երբ մենք հրաժարվեցինք դրանից [ 907 բանաձևից], մենք նրանց այդ կանաչ լույսը տվեցինք»,- ասել է Մենենդեսը։
Պետքարտուղար Բլինկենը հստակ պատասխան չի տվել դիտարկամնն ու ասել է, որ պետք է շարունակեն այս հարցը դիտարկել: Բլինքենը նշել է, որ ինքն ակտիվորեն աշխատել է դրա վրա, մասնավորապես՝ բանտարկյալների վերադարձի, իրական բանակցությունների քննարկումներում ներգրավվելու ուղղություններով, ու կարծիք հայտնել, որ պետք է շարունակեն դիտարկել դրանք նաև հետագայում։
Հիշեցնենք, որ «Ազատության աջակցության ակտ» 907 բանաձևով արգելվում է Ադրբեջանին ընդհանրապես օգնություն ցուցաբերել: Միաժամանակ, նախագահը լիազորված է շրջնանցել օրենքը և աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին։ Եվ յուրաքանչյուր տարի մարտ-ապրիլ ամիսներին շրջանցում է այդ օրենքը սկսած 2001 թվականից:
Հարակից հրապարակումներ`
- Բրեդ Շերման․ Ադրբեջանը խախտում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը
- ԱՄՆ-ն մտադիր է շրջանցել 907-րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին. Սարգսյան
- Ինչպե՞ս է ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրում, կամ գործու՞մ է արդյոք 907-րդ բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները