Այ էտ պոռնոյի հետևանքով ենք մենք ավելի քան 5000 զոհ ու Հայրենիքի կորուստ ունեցել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը գրում է․
«Ըստ ամենայնի, հանրությունը Սերժ Սարգսյանից… ըըը 18+ ժանրի տեսահոլովակ էր ակնկալում: Սոցիալական ցանցերի քննարկումներին էի հետևում, շատերն ակնհայտորեն վառ երևակայություն ունեն: Բայց երկու կարևոր բան ունեմ ասելու այս առիթով: Նախ, երեկ երբ Ս.Սարգսյանը հայտարարեց, որ դավաճանի ընտանիքի մասին նյութ է հրապարակելու, անկեղծ զարմացա: Կարելի է ասել` ապշել էի: Որովհետև լավ գիտեմ, որ նա երբեք ուրիշի ընտանիք չի մտնում: Եվ շատ լավ է, որ նախագահը չդավաճանեց իր սկզբունքին: Դա շատ կարևոր է: Չնայած, մեր մեջ ասած, նաև վստահ էի, որ ընտանիքի մասին որևէ բան չի ասի:
Եվ երկրորդը` ամենակարևորը: Ավելի վատ բան, քան օտար երկրների` այն էլ քո անվտանգության ապահովման գործում այդքան կարևոր դեր ունեցող պետությունների ղեկավարների մոտ գիժ ձևանալը, ոչ ադեկվատ լինելը, պարզապես հնարավոր չէ պատկերացնել: Քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող ցանկացած մեկը լավ գիտակցում է, որ դրանից ավելի 18+ չի լինում:
Այ էտ պոռնոյի հետևանքով ենք մենք ավելի քան 5000 զոհ ու Հայրենիքի կորուստ ունեցել: Բացառապես այ դրա հետևանքով»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը հրապարակել է Փաշինյանի ձայնագրությունը
- Աշոտյան. Անցավ 24 ժամը և Սերժ Սարգսյանը հրապարակեց մի ձայնագրություն
- «…Ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս…». Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին