«Հրապարակ». Փաշինյանի հրահանգով Սյունիքում գործի է դրվել վարչական ողջ ռեսուրսը, որ աշխատողները չգնան Քոչարյանի հետ հանդիպման
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԵԿՄ Գորիսի գրասենյակը դարձել է «Քաղպայմանագրի» նստավայրը։ Երեկ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը Ռոբերտ Քոչարյանի ելույթին հետևում էր հենց այդ գրասենյակի պատշգամբից, որը Սուրիկ Խաչատրյանի նախկին աշխատասենյակն է եղել, հետագայում զբաղեցրել է այսօրվա մարզպետ, նախկինում ԵԿՄ Սյունիքի կառույցի ղեկավար Մելիքսեթ Պողոսյանը։
Երեկ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սյունիքում նաև գործի է դրվել վարչական ողջ ռեսուրսը՝ մարզպետարանից պետական բոլոր հիմնարկներին, այդ թվում՝ բժշկական հիմնարկների, դպրոցների տնօրեններին սպառնացել են, որ իրենց աշխատողները դուրս չգան հրապարակ, չգնան Քոչարյանի հետ հանդիպման, այլապես «քաղաքական վենդետա» է լինելու»։՛
Մանրամասները թերթի այսօրվա համարում