Նա մեզ մի փորձության առջև կանգնեցրեց՝ պատերազմն էր, հիմա պատրաստվում է ներքին փորձության առջև կանգնեցնել. Դավիթ Հարությունյան
«Այս քարոզարշավն իշխանական ուժի կողմից ուղեկցվում է ակնհայտ ստահոդ տեղեկություններ հրապարակելով»,- ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը հետևյալն էր՝ մենք ասեկոսներ չենք տարածելու, մենք խոսելու ենք փաստերով:
«Ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն»,- ասաց Դ. Հարությունյանը:
Նա ընդգծեց՝ այս նախընտրական քարոզչությունն այնպես, ինչպես վարում է իշխանությունը, դժվար է անվանել քաղաքակիրթ:
«Դա պարզ է, այդպես էլ պետք է լիներ, քանի որ գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ: Նա այդպես էլ երեք տարիների ընթացքում չդարձավ քաղաքական դեմք:
Մենք, ցավոք սրտի, գործ ունենք երևույթների հետ, առավել ևս նման տիպի մարդիկ արձագանքում են այդպես իրենց գահավիժող վարկանիշին: Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ վարկանիշը գահավիժում է, ավելին՝ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ասում է մտքեր, որոնք առաջացում են տասնյակ նոր հարցեր, ստիպված յուրաքանչյուր հաջորդ անգամ փորձում է կոմպենսացնել բռնության կոչեր հնչեցնելով և այլն:
Ինչքան էլ հետո փորձեն գնահատական տալ, որ խոսքը բռնության մասին չէ, վենդետա, կադրային ջարդ բառերն ընդամենը քաղաքական տերմինաբանություն են, կարծում եմ, որևէ մեկի մոտ նման մտքեր չեն առաջանում, որ խոսքը քաղաքակիրթ, քաղաքական տարմինաբանության մասին է»:
Դավիթ Հարությունյանի խոսքով, ակնհայտ է, որ փորձում է հրահրել լարվածության այնպիսի աստիճան, որը կհանգեցնի, միգուցե եթե այս ձևով շարունակվի, նաև ներքին բախումների:
«Նա մեզ մի փորձության առջև կանգնեցրեց՝ պատերազմն էր, հիմա պատրաստվում է արդեն ներքին փորձության առջև մեզ կանգնեցնել:
Սա անթույլատրելի է և, կարծում եմ, Հայաստանի հասարակությունն օր-օրի ավելի հստակ է սա գիտակցում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցչի խոսքով, իրենք
ամեն ինչ անում են, որ հանրային լարվածությունն այս աստիճան չսրվի:
«Եթե ուշադրություն դարձնեք մեր քարոզարշավին, լիդերների խոսքին, ապա երբևէ չեք լսի բռնության կամ հաշվեհարդարի կոչեր:
Ավելին, ես այս պահին չեմ լսել նաև նմանատիպ հաշվեհարդարի կոչեր «Հայաստան» դաշինքի լիդերներից, այնպես որ ամեն ինչ անում ենք, որ դա տեղի չունենա: Լարվածության կոչերը միայն միակողմանի են, դա իշխանական ուժն է, որն այսօր սփռում է ատելության մթնոլորտը, շարունակում է իր քաղաքականությունը, որ վարել է երեք տարի շարունակ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանի հարցազրույցը Վլադիմիր Սոլովյովին
- «…Ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս…». Սերժ Սարգսյան
- «Պատիվ ունեմ»-ի յուրաքանչյուր անդամ ունի գիտելիք, փորձ այս կապիտուլյանտների անպատվությունից երկիրը մաքրելու համար. Սերժ Սարգսյան
- Հեշտ է խոսել երկրի զարգացումից, դժվար է մշակել այն քայլերի հաջորդականությունը, որոնք հանգեցնելու են արդյունքի. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան