Իշխանությունները պատրաստվում են վաճառել ԵՊՀ-ի որոշ հատված
Փաստորեն ճիշտ էր. Մի քանի օր առաջ տեղեկություն էի ստացել, որ օրվա իշխանությունները պատրաստվում են օտարել (վաճառել) ԵՊՀ-ի որոշ հատվածը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ նույն աղբյուրների, օտարված (վաճառված) տարածքում գնորդը պատրաստվում է հյուրանոց կառուցել:
Ի պատասխան «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի հարցման, ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեն հաստատում է, որ ԵՊՀ-ի մի հատվածի օտարման հարցը քննարկման փուլում է:
Դե ինչ: Եթե սրանք մի բան են քննարկում, ուրեմն անպայման վաճառելու են: Չեն կարող չվաճառեն: Այսպիսին է այս իշխանությունը: Եթե 187 գյուղի, 6 քաղաքի կորուստը մարսեցին, ապա ԵՊՀ-ի մի հատվածի վաճառքն ի՞նչ է, որ չմարսեն:
Հարակից հրապարակումներ`
- 3 տարի է, ինչ ԵՊՀ-ն պաշարված ամրոցի պես դիմադրում է նիկովիդ հիվանդությանը. Դավիթ Ափոյան
- ԵՊՀ-ն նման բան թույլ չի տալու, դա կլինի իշխանության համար անհասանելի երազանք. ԵՊՀ գիտխորհրդի անդամ
- Համալսարանները քաղաքից հանելը նշանակում է քանդել մի մտածելակերպ, որը ձևավորվել է դարերով. Արամ Թալալյան
- Այլընտրանքային նախագծեր խումբ. Ինչ փողերով են գնվելու բուհերը
- Վահրամ Դումանյանը լրագրողներին հորդորեց ԲՈւՀ-երի շենքերի վաճառքի մասին հարցերն ուղղել Փաշինյանին
- Հովակիմ Զաքարյան. Կրթության ու գիտության ցածր որակի պատճառը շենքերի մեջ չէ