Ո՞վ կա Արզաքանցյանի ցուցակում
Նախընտրական քարոզարշավի շրջանակում ֆեյսբուքյան օգտատերերի ուրախությունը «Դեմոկրատական կուսակցության» ընտրական ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանն է։
Հայերենի բավարար չիմացության պատճառով նա հաճախ է հայտնվում քննադատությունների թիրախում։ Օրինակ, օրեր առաջ նա հայտարարեց, «մեր անդունդը ուզում են խանգարել», անդունդն ու անդորրն էր շփոթել։ Բայց դա միակ սխալը չէ։
Նրա լուսանկարով ու սխալ կետադրությամբ «Ուժը՝ մարդն է» գրությամբ ցուցապաստառներն ամենուր են։ Նման սխալներն ուշագրավ են, քանի որ ցուցակում առնվազն տասներեք թեկնածուներ բանասեր են, մանկավարժ, լեզվաբան, ակադեմիկոս ու նաև դոցենտ։
Ցուցակի երրորդ համարում Նարինե Դիլբարյանն է, որը բանասիրական գիտությունների թեկնածու է, լեզվաբան, ԵՊՀ դոցենտ։ Մի քանի ամիս առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահն էր, ցուցակում՝ անկուսակցական։
Տնտեսագետ, անկուսակցական Տիգրան Արզաքանցյանը գլխավորում է Դեմկուսի ընտրական ցուցակը։ Միանգամից նշենք, որ 83 թեկնածուից կազմված ցուցակում նրա կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, որն ամուսնուն ուղեկցում է գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ, ընդգրկված չէ։
Ցուցակի երկրորդ տեղում Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանն է։
Այս ցուցակում թեկնածուների դիմաց նշված է ոչ թե աշխատանքի վայրը, պաշտոնը կամ զբաղմունքը, այլ ձեռք բերած մասնագիտությունները, հետևաբար ցուցակում տնտեսագետներ են, ֆիզիկոսներ, իրավագետներ, ճարտարագետներ։
Ցուցակում հիմնականում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են, մի քանի անկուսակցական ու ևս մի քանիսը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան