Դպրոցի տնօրենները, ուսուցիչները, մանկապարտեզի աշխատողներն ասում են, որ իրենց ստիպում են գնալ Փաշինյանի հետ հանդիպման. Անահիտ Սարգսյան
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը զբաղվում է ընտրողներին թաքուն կաշառելով»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի ամդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսով՝ մարզպետը հունիսի 4-ին որոշում է ընդունել մարզի համայնքների միջև բաշխել 41,1 մլն դրամ և այդ որոշումը անհասկանալի պատճառներով չի հրապարակվել մարզպետարանի կայքում։
Ըստ Զոհրաբյանի՝ այդ արարքը ընտրողների լատենտ կաշառքի երևույթ է:
«Ընտրությունների վերահսկման կոմիտեի» մյուս անդամը՝ Նարեկ Սամսոնյանն էլ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ագրեսիվ, ոչ եթերային, ոչ հրապարակային, ոչ հանրային խոսք է ասում, որի առանցքն ուղղակի ատելությունն ու բախումներն են։
«Մենք գործ ունենք դեպքերի զարգացման խայտառակ ընթացքի հետ, որը անխուսափելիորեն հանգեցնելու է բախումների, քանի թիվ մեկ քաղաքական պաշտոնյան զբաղված է ատելության խոսքի տարածմամբ»,-հայտնեց բանախոսը և զարմանք հայտնեց, թե ինչու են լռում ԿԸՀ-ն և Գլխավոր դատախազը։
Նա շեշտեց, որ մյուս կողմում՝ ընդդիմադիրների շրջանում որևէ ավելորդ խոսք, հայհոյանք դեռևս չկա։
Սամսոնյանը տեղեկացրեց, որ շրջիկ դիտորդական առաքելություն են իրականացնելու և օպերատիվ կերպով հանրությանը կներկայացնեն ընտրախախտումների դեպքերը, եթե հաջողվի առանց բախումների հասնել ընտրություններին։
Կոմիտեի անդամ Անահիտ Սարգսյանն էլ հայտնեց, որ բազմաթիվ ահազանգեր է ստացել, ըստ որոնց՝ դպրոցի տնօրեններ, ուսուիցչները, մանկապարտեզի աշխատողներ, ասում են, որ իրենց ստիպում են գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։
Նարեկ Սամսոնյանն էլ հավելեց, որ Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներին ևս ստիպողաբար տարել են Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին, և տեղեկացրեց, որ վարչական ռեսուրսի չարաշահման մասով դիմել են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, հայտնելով, որ երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս արձակուրդում չէր՝ քարոզարշավով էր զբաղվում։
Աղասի Ենոքյանը հայտնեց, որ եղել են հարձակումներ լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի վրա։
«Լրագրողների դեմ ամենաբարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից հիմա դատական հայցեր են պատրաստվում, խոսքը մասնավորապես վերաբերում է Ալեն Սիմոնյանի կողմից Անի Գևորգյանի նկատմամբ 2 միլիոնի դրամի պահանջով հայց ներկայացնելուն»,-հայտնեց Ենոքյանը:
Նա հայտարարեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերաժամի հիմնական մասը ստանում է ՔՊ-ն:
«Մոտ 5 րոպե հատկացվում է նրանց քարոզարշավին, իսկ մյուսները լավագույն դեպքում դրա կեսն են ստանում, իսկ որոշ կուսակցությունների գործունեությունն ընդհանրապես չի լուսաբանվում»,-հայտարարեց «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան