Արամ Վարդևանյան. Տպավորություն է, կարծես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը լրիվ այլ Հայաստան է տեսնում
Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՝ Ռոբերտ Քոչարյանի և Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արման Վարդևանյանը։
«Հանդիպմանը մասնակցել է նաև նախընտրական շտաբի կենտրոնական նախընտրական շտաբի պետք պարոն Գևորգյանը, նաև ես և իմ գործընկերը։ Հանդիպման ընթացքում նախագահ Քոչարյանը ներկայացրել է այն մտահոգությունները, որոնք առկա են։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացվեց մեզ նախնական հաշվետվությունը, որը իրենք հրապարակել են»,- ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով ՝ հաշվետվությունում ոչ մի բառ չկար ՀՀ-ում տիրող իրական իրավիճակի մասին։ Միևնույն ժամանակ Վարդևանյանը փաստեց՝ քարոզարշավը մեկնարկելուց հետո իշխանության կողմից ատելության խոսք է տարածվում, որին պետք է արձագանքի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, այդ թվում ՝ արտահերթ զեկույց ներկայացնելով։ Սակայն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից պատասխան, որ նման գործողություն չի նախատեսվում կատարել։
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գործողություններն առնվազն էական ռիսկեր են պարունակում ՝կանխակալ վերաբերմունքի և խիստ մտահոգիչ են իրենց գործողություններն այս փուլում։ Այսինք ՝ պատշաճ դիտորդական առաքելություն իրականացնելու տեսանկյունից, այս ժամանակահատվածում առկա տեղեկատվությունը ծայրահեղ մտահոգիչ է»,- ասաց դաշինքի ներկայացուցիչը։
Նրա դիտարկմամբ ՝ վարչական ռեսուրսից մինչև ատելության խոսքի քարոզ է իրականացվում , որը տարածվում է և տեսնում են բոլորը։
«Տպավորություն է կարծես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը լրիվ այլ Հայաստան է տեսնում»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Արձանագրում ենք դիտորդական առաքելության ակնհայտ կողմնակալության և արդյունավետության լրջագույն ռիսկեր
- Կամայականություններն անպատիժ չեն մնալու․ Արամ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին