Արամ Վարդևանյան. Արձանագրում ենք դիտորդական առաքելության ակնհայտ կողմնակալության և արդյունավետության լրջագույն ռիսկեր
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ինչպես նաև դաշինքի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի մամուլի ծառայությունից:
Հանդիպման շրջանակում ԵԱՀԿ դիտորդական առաքելության կողմից, ի թիվս այլ հարցերի, ներկայացվել է նաև միջանկյալ հաշվետվություն Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
«Մեր գնահատմամբ, վերոնշյալ փաստաթուղթը կրում է խիստ ընդհանրական բնույթ, քանի որ հաշվետվության մեջ Հայաստանում տիրող իրական իրավիճակը որևէ արտացոլում չի գտել:
Հայաստանի գործող իշխանությունների կողմից ընտրական գործընթացների շրջանակում թույլ տված խախտումները բազմակի են (ատելության խոսք, վարչական ռեսուրսի չարաշահում և այլն), կրում են շարունակական բնույթ և անընդունելի են: Սակայն, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, ունենալով հստակ տեղեկատվություն՝ ի թիվս այլ աղբյուրների, այդ թվում նաև «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված, որևէ կերպ չի անդրադարձել դրան։
Նման լռությունը համարժեք է առաքելության փաստացի կատարումից խուսափելուն և հիմնավոր կասկածների հիմք է վերջիններիս անաչառության մասով»,- նշված է «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանություններն արդեն իսկ սկսել են ճնշումներ գործադրել դպրոցների տնօրենների և ուսուցիչների վրա․ Ա․ Վարդևանյան
- Դիտավորությամբ վնասել ու ոչնչացրել են «Հայաստան» դաշինքի շտաբերի պաստառները. Վարդևանյան
- Կամայականություններն անպատիժ չեն մնալու․ Արամ Վարդևանյան
- Փորձ է արվում ստեղծել շինծու հիմքեր «Հայաստան» դաշինքի շտաբերի օրինական գործունեությունը խոչընդոտելու համար. Վարդևանյան
- Հանրային հեռուստաընկերությունը որոշեց շտկել իր սխալը․ Ա․ Վարդևանյան
- Էջմիածին համայնքի ղեկավարը հնարավորություն չի ընձեռել «Հայաստան» դաշինքին իրականացնելու իր իրավունքները․ Արամ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան