Այսօր փակվեցին տարիներ շարունակ ժողովդրին հրամցվող թունավոր ստերից ևս մի քանիսը․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հասկանում եմ, որ երեկվա էմոցիաների ալիքի կոնտեքստում շատերը, մեղմ ասած, ակնկալում էին "ելակային" տեսանյութ, այլ ոչ թե մեր երկրի ռազմավարական և անվտանգային խնդիրների վերաբերյալ լրջագույն բացահայտում, որը մերկացնում է ժողովրդի գլխին աղետալի պատերազմ բերելու ողջ անատոմիան:
Տեսնում եմ նաև վիժվածքների էյֆորիան, որոնք մտածում էին, թե հրապարակվելու հենց այդ տիպի "զգացմունքային" երիզ, որի համեմատ Հայրենիքը գժի "ատմազկով" թուրքերին նվիրելը հրճվանքի և ուրախության առիթ է:
Ու այս աղմուկի մեջ չմոռանանք սակայն, թե ինչում էր տվյալ պատմության արմատը՝ վիժվածքն այդպես էլ չկարողացավ հրապարակել Սերժ Սարգսյանին ուղղված կազինոների, թալանի և այլ միֆերի և ոչ մի ապացույց:
Ոչ մի:
Այսպիսով այսօր փակվեց տարիներ շարունակ ժողովդրին հրամցվող թունավոր ստերից ևս մի քանիսը»:
Հարակից հրապարակումներ`
- Իմ հիշեցումից հետո հերոս Աշոտիկից փորձում էին կերտել նահատակ Աշոտիկ. Սերժ Սարգսյան
- Փաշինյանը գիտեր, որ իրեն գժի տեղ դնելով լեգիտիմացնելու էր Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը․ Տիգրան Աբրահամյան
- Սերժ Սարգսյանը հրապարակել է Փաշինյանի ձայնագրությունը
- Աշոտյան. Անցավ 24 ժամը և Սերժ Սարգսյանը հրապարակեց մի ձայնագրություն
- «…Ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս…». Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան