Զինվոր չունենք դիվանագիտական մարտադաշտում, որպեսզի նրանք ևս պաշտպանեն մեր երկիրը. Դ.Հարությունյան
«Յուրաքանչյուր երկրում անվտանգության համար պայքարում հիմնական երկու ուժ կա՝ Զինված ուժեր և դիվանագիտական կորպուս: Երեք տարի շարունակ ամեն ինչ արվեց, որպեսզի ջախջախեն, կազմալուծեն մեր Զինված ուժերը, արվում է ամեն ինչ, որպեսզի ջախջախվի դիվանագիտական կորպոստը»,- ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ այսօր զինվոր չունենք նաև այս մարտադաշտում՝ դիվանագիտական ասպարեզում.
«Ինչպես զինվոր չունենք սահմանի վրա, որ կարողանա անառիկ պահել Հայաստանի տարածքը, այսօր զինվոր չունենք դիվանագիտական մարտադաշտում, որպեսզի նրանք ևս պաշտպանեն մեր երկիրը դիվանագիտական ասպարեզում»:
Դավիթ Հարությունյանը հակադարձեց Փաշինյանի հայտարարություններից մեկին՝ նշելով, որ մեր զիվորները չեն եղել սոված:
«Ուղղակի այդ մարդն ինքը երբևէ չծառայելով, հավանաբար, չի պատկերացնում, թե ինչ է Զինված ուժերը: Իհարկե, Զինված ուժերում ռեստորանային պայմաններ չեն, բայց այն, ինչ ինքն ասում է, զառանցանք անվանելուց բացի այլ ձևով չեմ կարողանում գնահատել»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչը:
Նա նաև նշեց, որ թեև Փաշինյանը հայտարարում է՝ իրեն հաջողվել է ավելի շատ զենքով, ռազմամթերքով ապահովել, վերազինել բանակը, սակայն իրականում նա արել է լրիվ հակառակը:
«Նա անիմաստ ձևով մսխել է պաշտպանության բյուջեի միջոցները՝ դրանով իսկ քայքայելով մեր Զինված ուժերը: Նաև բազմաթիվ այլ քայլեր է արել քայքայելու համար Զինված ուժերը:
Զինված ուժերը Հայաստանի այն կայացած կառույցն էր, որն իր համար ներկայացնում էր վտանգ: Հիմա ի՞նչ է փորձել անել: Փորձել է չեզոքացնել իր համար վտանգը»,- ասաց Դ. Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունը գերիներին մատնել է անտերության. Դավիթ Հարությունյան
- Նա մեզ մի փորձության առջև կանգնեցրեց՝ պատերազմն էր, հիմա պատրաստվում է ներքին փորձության առջև կանգնեցնել. Դավիթ Հարությունյան
- ԱԳ փոխնախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումները ստորագրված են
- Նա որը խոսում է կոնֆետներ ճանկռելու, ելակ բաժանելու մասին, այ էսպես է պահում Հայաստանի ազգային բանակը. Դավիթ Գրիգորյան
- ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ
- 2018-2020 թթ. գնված զինամթերքի 80%-ի գումարները հաստատվել է Սերժ Սարգսյանի կողմից, քեզ ընդամենը մնում էր դրանք ստանալ. Մամիջանյան
- Գարեգին Երկրորդ. Հայոց Բանակը և հայ զինվորն է միակ երաշխավորը հայրենի պետականության, մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան