Նապաստակն առյուծներին չի կարող չելենջ անել. Շարմազանովը՝ Փաշինյանին
«Արդեն երրորդ օրն է՝ Հայաստանը գտնվում է նախընտրական քարոզարշավի մեջ: Ակնհայտ է մի բան՝ իշխանությունը, ռեժիմը՝ կապիտուլյանտ հողատուի գլխավորությամբ, հոգեվարքի մեջ է»,- «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ այդ հոգեվարքի վառ ապացույցը նրա և նրա «քաղաքական» թիմի, իսկ իրականում խունտայի անհավասարակշիռ, վիրավորական, բռնություն պարունակող կոչերն են:
«Կապիտուլյանտը սրընթաց գահավիժում է, նրա վարկանիշը գահավիժում է, դա այլևս որևէ կերպ չի կարելի կանգնեցնել:
Արձանագրենք՝ նրա նյարդային, շատ դեպքերում ոչ ադեկվատ, շատ դեպքերում նույնիսկ ոչ մարդկային հայտարարությունները և վարքագիծը խոսում են նրա մասին, որ հենց Նիկոլը, այդ կապիտուլյանտը շատ լավ գիտակցում է, որ ինքը գահավիժում է»,- նշեց ՀՀԿ-ական գործիչը:
Նրա խոսքով, գոռգոռալը, բռնությունը թուլության նշան են. «Ինձ հայտնի չէ քաղաքականության, պատմության մեջ որևէ լուրջ քաղաքական գործիչ կամ թիմ, որն առավոտից երեկո զբաղված է լառաչությամբ, շառ անելով կամ ճղճղալով, էլ չեմ ասում գործադիրի ղեկավար: Մարդ, որը երեք տարի «ղեկավարել» է Հայաստանը ու խոստանում է ապագա, ապագայից ոչ մի բան չի խոսում, միայն աջ ու ձախ ճղճղում է:
Դա խոսում է նրա անհավասարակշիռ ճգնաժամային վիճակի մասին:
Սաղ կյանքդ տվող ես եղել՝ Ալիևին տվեցիր մեր հայրենիքի 75 տոկոսը, Շուշին, Հադրութը տվողը, 5000 զոհ տվողը խոսում է շինելուց: Դու ոչ շինելու հետ կապ ունես, ոչ կառուցելու: Դու քանդելու ու տալու հետ կապ ունես:
Մարդ, որն այս 3 տարում, 44 օրվա մեջ ու այս ամիսներին չհամարձակվեց Ադրբեջանի սուլթանին մի թթու խոսք ասել, այսօր Արցախն ազատագրած, Արցախի հերոսներին տղամարդկության չելենջ է անում: Նապաստակն առյուծներին չի կարող չելենջ անել, այ ընկեր: Մի հատ լրջացիր»:
Խոսելով «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի մասին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իրենք չեն մտնելու անձնական վիրավորանքի դաշտ:
«Մեր խնդիրն է բացել մեր հասարակության աչքերը, որ անկարող է քաղաքական իմպոտենցիայի վառ ներկայացուցիչը և հողատուն ներկայացնել հայ ազգին, Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանը:
Նա չի կարող մեր անվտանգությունն ապահովել: Նա խոստացել է խաղաղություն, բերել է պատերազմ, խոստացել է սեր և հանդուրժողականություն, բերել է սևի ու սպիտակի պայքար, խոստացել է հաղթանակ, բերել է կապիտուլյացիա, խոստացել է ապագա, հոխորտում է վենդետաներով:
Վենդետա լուծող ես, գնա ադրբեջանցիներից ու թուրքերից լուծիր»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունը գերիներին մատնել է անտերության. Դավիթ Հարությունյան
- Նա մեզ մի փորձության առջև կանգնեցրեց՝ պատերազմն էր, հիմա պատրաստվում է ներքին փորձության առջև կանգնեցնել. Դավիթ Հարությունյան
- Նա որը խոսում է կոնֆետներ ճանկռելու, ելակ բաժանելու մասին, այ էսպես է պահում Հայաստանի ազգային բանակը. Դավիթ Գրիգորյան
- Կապիտուլյանտը հակահայկական լուծումների է գնում. Շարմազանով
- Մենք պահանջում ենք փաստաթղթի ամբողջական՝ նաև գաղտնի մասի հրապարակում. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները