Թագուհի Թովմասյան. Մարդու իրավունքների աղաղակող ոտնահարման պայմաններում քաղհասարակությունը մեծապես լուռ է
ԱԺ անկախ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախընտրական դաշինքի ծրագրի՝ իր ներկայացրած հատվածի տեսանյութը։
««Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագիրը 10 խոսնակներով ներկայացրինք: Իմ ասելիքը համառոտ հետևյալն էր.
- Հետհեղափոխական Հայաստանում անհետացած քաղաքացիական հասարակության մասին․ այսօր էլ տեղի են ունենում մարդու իրավունքների աղաղակող ոտնահարման դեպքեր, բայց քաղհասարակությունն էլի մեծապես լուռ է,
- Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խաղաղ կյանքի իրավունքն է ոտնահարվում, բայց էլի չկա աղմուկ,
-Անհրաժեշտ է, որ պետական դրամաշնորհային միջոցներով ազգային օրակարգ ունեցող քաղաքացիական հասարակություն ձևավորվի,
- Շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվողները ևս առաջվա ակտիվությամբ աչքի չեն ընկնում. շատերը պաշտոնյաներ են դարձել,
-Բնությունը սպառել ենք՝ պետության, մասնավորի, քաղաքացու կողմից,
-մեր ազգային հարստության' Սևանա լճի պահպանման նպատակով գետերի վրա մաքրման կայանների դրման անհրաժեշտություն կա,
-անտառապահպանության և անտառստեղծման խնդիր ունենք լուծելու. անտառապատ բնակավայրերը հանձնվեցին թշնամուն,
- Էկոլոգիական դաստիարակությունը պետք է սկսենք դպրոցական նստարաններից»։
Հարակից հրապարակումներ`
- Ես միացել եմ Արթուր Վանեցյանի թիմին, ինչը շատ տրամաբանական է. Թագուհի Թովմասյան
- Տիկին Նազարյան, պահանջում ու պարտադրում եմ ներողություն խնդրեք ձեր լկտի վարքագծի համար. Թագուհի Թովմասյան
- Թագուհի Թովմասյան. Արա Այվազյանն իր հրաժարականի հիմնավորումներում շատ մտահոգիչ մտքեր է արտաբերել
- Թագուհի Թովմասյան. Հրատապ անհրաժեշտություն է հրավիրել ԱԺ արտահերթ, ինչպես նաև ԱԽ արտահերթ նիստեր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան