ՀԲ. Հայաստանի տնտեսական աճը այս պահին կանխատեսվել է 3.4%
Հրապարակվել է Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը (Հունիս, 2021)։
Ըստ ՀԲ-ի փորձագետների կանխատեսման, Հայաստանի տնտեսական աճը այս պահին կանխատեսվել է 3.4%, իսկ 2022 և 2023-ին գնահատվում է համապատասխանաբար 4.3% և 5.3% աճ (էջ` 66-71):
«2020-ի նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագիրը նվազեցնում է աշխարհաքաղաքական լարվածությունը տարածաշրջանում, չնայած կայունության հետ կապված ռիսկերը մնում են բարձր»,-ասված է զեկույցում։
Ըստ ՀԲ-ի հունիսյան Գլոբալ տնտեսական հեռանկարների՝ համաշխարհային տնտեսությունը 2021 թ.-ին կհասնի 5,6%-ի, հիմնականում մի քանի խոշոր տնտեսությունների ուժեղ աճի արդյունքում:
«Այնուամենայնիվ, զարգացող շատ տնտեսություններ շարունակում են պայքարել COVID-19 համաճարակի և դրա հետևանքների դեմ»,- ասվում է զեկույցում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում