«Հրապարակ». Ավշարի Գրիգորյան եղբայրներին հունիսի 20-ի ընտրությունները դարձրել են «Սարոյան եղբայրներ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավշարի Գրիգորյան եղբայրների «տունը կռիվ է ընկել», հունիսի 20-ի ընտրությունները նրանց դարձրել են «Սարոյան եղբայրներ»։ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ով այն քիչ օլիգարխներից է, որ հեղափոխությունից հետո մնաց Սերժ Սարգսյանի կողքին, «Հայրենիք»-ՀՀԿ-ի «Պատիվ ունեմ» դաշինքի համար է աշխատում։
Մինչդեռ նրա եղբայրը՝ Ավշարի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը, մոլի քոչարյանական է և իր ղեկավարած համայնքի փողոցներն ու տները քոչարյանական պաստառներով է պատել։ Անգամ պետական կառույցների վրա է փակցրել։ Մեր լրագրողն այն նկատել է անգամ ջրօգտագործողների միության շենքի ճակատին։
Ի դեպ, Գրիգորյանների մյուս եղբայրը՝ նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանն էլ ՀՅԴ-ի հետ սերտ կապեր ունի, բայց առավել չեզոք է պահում իրեն այս փուլում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում