ՄԻՊ-ը պահանջում է նախընտրական քարոզարշավի ընթացքում ամբողջությամբ դադարեցնել գերիների վերադարձի հարցերի շահարկումը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին:
Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ:
Ուստի, մարդու իրավունքների պաշտպանը բոլորից պահանջում է ամբողջությամբ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը:
Պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար»:
Հարակից հրապարակումներ`
- Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Փաշինյան
- Ալումյանը՝ Փաշինյանին. Թե՞ կարծում ես, որ մեր գերիների վիճակը Բաքվում ավելի բարվոք է, քան քո վիճակն էր Կոշում
- Թող իր երեխուն տա, տեղը 20-25 ռազմագերի հետ բերի, այդ ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի. Սերժ Սարգսյան