Ո՞վ է Մարուքյանին նման «գողության» դրդել
Թելագրամի Mediaport ալիքը համեմատել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի նախընտրական քարոզչության շրջանակում պատրաստված տեսահոլովակն ու եկել համոզման, որ Մարուքյանը նախընտրական հոլովակի գաղափարը գողացել է Կանադայի վարչապետից։
Գրածը հիմնավորելու համար ալիքը միմյանց է կպցրել Ջասթին Թրյուդոյի ու Մարուքյանի հոլավակներից հատվածներ։
Նկատենք, որ Մարուքյանի գլխավորած ցուցակի 8-րդ հորիզոնականում է գտնվում ՀՀ նախագահի նախկին խորհրդական, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Լևոն Մարտիրոսյանը։ Գուցե հենց նա է Մարուքյանին նման «գողության» դրդել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան