Մարուքյանը բանավեճի է հրավիրում Փաշինյանին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտնում է Մարուքյանը։
«Նիկոլ Փաշինյան, ես քեզ հրավիրում եմ բանավեճի՝ խոսելու ներկայի և ապագայի մասին։ Ակնհայտ է, որ այդ բանավեճն այն բանավեճը չէ, որը դու ցանկանում ես ունենալ նախկին նախագահների հետ, բայց դա այն բանավեճն է, որը ցանկանում է լսել ՀՀ քաղաքացին, որը կապ ունի մեր ներկայի և ապագայի հետ։ Պատրաստ եմ ցանկացած հեռուստաընկերության ուղիղ եթերում տետատետ բանավիճել այս խնդիրների շուրջ։ Սպասում եմ Նիկոլ Փաշինյանի պատասխանին»,- ասում է Մարուքյանը։