Հայաստանը ներկայացնում է ոչ թե գիժը, այլ գիժ ձևացողը․ Միքայել Մինասյան
Սերժ Սարգսյանն այսօր արեց ամենամեծ և ամենակարևոր բացահայտումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Դա բացահայտում չէ պրոլետարիատի համար, որը գիտի այն, ինչ գիտի, իսկ երբ հասկանա՝ ինչ կատարվեց, շատ ուշ է լինելու:
Այս բացահայտումն ապագայի ու հասկացողների համար է՝ առաջնորդներից մինչև ժուռնալիստներ, քաղաքագետներից մինչև տնային տնտեսուհիներ, որոնք շատ անգամ առանց հասկանալու փորձում էին ներկայացնել Նիկոլին որպես պարզապես գիժ՝ դրանով զեղչելով նրա պատասխանատվությունը:
«Աննա, դեղերը», «լիալուսին է, նոպան բռնել է», «էլի հարբել է», «թողեք Արփիին տանի բանակցությունների, որ տրամադրությունը տեղը լինի»:
Ամեն անգամ, երբ դուք դա ասում էիք, զեղչում էիք պատասխանատվությունը մի վիժվածքի, որն ամեն ինչ արել է հասկանալով, նույնիկ գիժ է խաղացել՝ հասկանալով:
Մենք խոսում ենք մի «չմարդու» մասին, որն արդեն ապացուցեց, որ հասկանալով և գիտակցելով՝ 2018թ.-ի մայիսից վիժեցրել է խաղաղ բանակցությունները, լեգիտիմացրել է ագրեսորի կողմից պատերազմ սկսելու փաստը՝ մենակության ու դիվանագիտական թշվառության մեջ թողնելով Հայաստանը մինչև այսօր:
Ահա սրա մասին է այսօրվա ձայնագրությունը: Իսկ ՀԱՊԿ անդամների մոտ «գիժ խաղալու», 0 հեղինակություն ունենալու և զրոյացված երեսնամյա դիվանագիտական աշխատանքի մասին ավելորդ եմ համարում խոսել:
Այսօր ապացուցվեց, որ Հայաստանը ներկայացնում է ոչ թե գիժը, այլ գիժ ձևացողը, որի գժության գինը վճարեցինք արյամբ, հայրենազրկմամբ ու ամեն օր շարունակում ենք վճարել:
Время клоунов и их жертв»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր փակվեցին տարիներ շարունակ ժողովդրին հրամցվող թունավոր ստերից ևս մի քանիսը․ Արմեն Աշոտյան
- Փաշինյանը գիտեր, որ իրեն գժի տեղ դնելով լեգիտիմացնելու էր Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը․ Տիգրան Աբրահամյան
- Այ էտ պոռնոյի հետևանքով ենք մենք ավելի քան 5000 զոհ ու Հայրենիքի կորուստ ունեցել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Սերժ Սարգսյանը հրապարակել է Փաշինյանի ձայնագրությունը
- Աշոտյան. Անցավ 24 ժամը և Սերժ Սարգսյանը հրապարակեց մի ձայնագրություն
- «…Ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս…». Սերժ Սարգսյան