«Պատիվ ունեմ» դաշինքը հանդիպումներ է սկսել Երևանում
«Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի շրջանակում դաշինքի թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հունիսի 8-ից սկսել են մայրաքաղաք Երևանում ընտրողների հետ բակային հանդիպումները։ Թեկնածուները հանդիպել և քննարկումներ են անցկացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների աջակիցների ու համախոհների հետ: Նրանք ներկայացրել են դաշինքի նախընտրական ծրագիրն ու մոտեցումները, պատասխանել հարցերին:
Հանդիպումներին իր մասնակցությունն է ունեցել նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ունենք երիտասարդ, փորձառու թիմ, ունենք կատարած աշխատանք»,- քաղաքացիների հետ զրույցում ասում է Տարոն Մարգարյանը:
Մի կին արձագանքում է. «Ձեզ լավ գիտեմ, մի անգամ ընտրել եմ ձեզ, ուրախ եմ, նորից կընտրեմ»:
Քաղաքացիներից մեկն ասում է. «Պոպուլիզմից վերանանք, երկրի, հողի վրա կանգնենք, երկիր սարքնեն այն մարդի, ովքեր սարքել էին: Երեք տարի միայն քանդում է, լսում ենք միայն սուտ խոստումներ: Ապաշնորհ կառավարման միջոցով ու տխմար դիվանագիտության ճանապարահով սարքեցին պատերազմն ու այսքան զոհ տվեցին, և ուզում են գցել նախկինների վրա, ասում են 20 տարի առաջ են տվել»:
Մեկ այլ քաղաքացի էլ նշում է՝ պետք է սրանց վռդնել, որ երկրում ամեն ինչ կարգավորվի. «Պետք է նախկինի պես զորք ունենանք: Թուրքը ռիսկ չէր անում գար, հասներ սահմանին, իսկ հիմա եկել, հասել է Սևանա լճի մոտ»:
«Դրա համար պետք է կպնենք գործին, որ մի բան ստացվի»,- քաղաքացիներին արձագանքում է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տարոն Մարգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նապաստակն առյուծներին չի կարող չելենջ անել. Շարմազանովը՝ Փաշինյանին
- Վանեցյան. Ժողովուրդների ինքնորոշման կամքը պետք է հարգվի բոլոր երկրների կողմից
- Այս իշխանությունը գերիներին մատնել է անտերության. Դավիթ Հարությունյան
- Նա մեզ մի փորձության առջև կանգնեցրեց՝ պատերազմն էր, հիմա պատրաստվում է ներքին փորձության առջև կանգնեցնել. Դավիթ Հարությունյան
- Եթե դու անհարգալից վերաբերմունք ես ցուցաբերում ՌԴ նախագահի նկատմամբ, նա քո նկատմամբ հարգալից է վերաբերվելո՞ւ. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Էշ-էշ խոսում է՝ թալանել են
- «…Ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս…». Սերժ Սարգսյան
- Թող իր երեխուն տա, տեղը 20-25 ռազմագերի հետ բերի, այդ ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի. Սերժ Սարգսյան
- Նա որը խոսում է կոնֆետներ ճանկռելու, ելակ բաժանելու մասին, այ էսպես է պահում Հայաստանի ազգային բանակը. Դավիթ Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան