Սիրեցի Երևանը այս տարիների ընթացքում, երևանցի եմ դարձել․ Ռոբերտ Քոչարյան
«Հայաստան» դաշինքի՝ Երևանում անցկացվող հանրահավաքին դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթից առաջ այսօր բեմ է հրավիրել վիրավոր զինծառայողներին, որոնք արժանացան հանրության ծափահարություններին ու «հերոսներ» վանկարկումներին։
Այնուհետև Քոչարյանը խոսքն ուղղել է հավաքվածներին և հարցեր հնչեցրել․
«Դուք համարու՞մ եք, որ այսօր Հայաստանն անվտանգ է, ՀՀ սահմանները պաշտպանված են։ Համարո՞ւմ եք ձեր կյանքը լավացել է, ձեր եկամուտներն աճել են,ունե՞ք լավ աշխատանք,երկրում կա՞ համերաշխություն, սեր։ Մենք , ցավոք, բոլոր հարցերի վերաբերյալ ունենք «ոչ» պատասխանը։ Հիմա մյուս հարցը։ Ո՞վ է այս ամեն ինչի պատասխանատուն և մեղավորը»։
Հարցերի տեղատարափին հաջորդեց լուծման ուղիները։Մասնավորապես,թե ինչ պետք է անել անվտանգ ու պաշտպանված երկիր կառուցելու համար։
«Պետք է հեռացնենք այս իշխանությանը և հեռացնենք այդ մարդուն»,-հայտարարեց Քոչարյանը, որի հետ համաձայն էին ներկաները։
«Ես երևանցի չեմ, բայց Երևանում ապրում եմ 24 տարի իմ ընտանիքի հետ։ Դուք գիտեք,թե ինչպես եմ հայտնվել Երևանում։ Այս տարիների ընթացքում սիրեցի այս քաղաքը, երևանցի եմ դարձել, չգիտեմ լավ է դա,թե՝ ոչ»,- անկեղծացավ Քոչարյանն ու նշեց, որ Երևանում աշխատանք են կատարել՝ փոխելով քաղաքի տեսակը։
Նա նաև հիշեցրեց․
«1997-1998 թվականներին քաղաքում եղել է ընդամենը 3 լուսավորված փողոց։ Բենզինը կանիստրով ծախում էին ցիստերների մոտից։ Սա է եղել իրականությունը։ Հիմա մենք վերադառնում ենք, որպեսզի քաղաքը նորից շինհրապարակ դարձնենք, աշխատատեղեր ստեղծենք, բարելավենք մարդկանց կյանքի որակը: Սա է մեր նպատակը,որն իրականացնելու համար կա մեկ խոչընդոտ, որին պետք է վռնդենք»։
Հարակից հրապարակումներ`
- Վերականգնելու ենք բանակը,զարգացնելու ենք տնտեսությունը․ Վահե Հակոբյան
- Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տեղի է ունենում «Հայաստան» դաշինքի հանդիպումը ընտրողների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան