Քաղաքական 23:20 09/06/2021 Հայաստան

«Եթե իրենք մեզ չեն հավատում, թող գնան իրենց ընկերոջ՝ Ալիևի հայտարարությունը լսեն»,-Սեյրան Օհանյանն՝ իշխանություններին

«Այդպիսի արտահայտություններն անողները պատկերացում չունեն, թե ինչ է բանակը, ինչպիսին է եղել բանակի կայացման և զարգացման ամբողջ ընթացքը, չեն տիրապետում իրավիճակին, ավելին չհարգելով բնակի անձնակազմին, նրա հրամանատարներին, զինվորներին՝ նման արտահայտություններ են անում»,-պատասխանելով զինվորների կողմից կոնֆետներ ճանկռելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցին՝ «Հայաստան» դաշինքի քարոզրաշվի ժամանակ շեշտեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: 

Նման արտահայտությունները համարելով հարված սեփական բանակին՝ պաշտպանության նախկին նախարարն ասաց.«Մեր բանակը երբևիցե սոված չի եղել և այդ մասին առաջին հարցը կարող են ուղղել իրենց ընտրացուցակում ընդգրկված այն մարդկանց, որոնք երկար տարիներ զբաղվել են բանակի նյութատեխնիկական ապահովման խնդիրներով և համոզված եմ, որ նրանք էլ կարող են փաստել, որ բանակը երբևիցե սոված չի եղել: Բանակի զինվորը երբևիցե որևէ բան չի ճանկռել: Երեկ էլ, այսօր էլ և վաղն էլ բանակը մեր ծնողների ուշադրության կենտրոնում է: Յուրաքանչյուր զավակ իր ծնողի ուշադրության կենտրոնում է, և ծնողները ցանկանում են բանակի ապահովումից զատ ինչ-որ բանով աջակցել իրենց որդիներին:

Բանակի զարգացման խնդիրները, նպատակները ծագրերն այնպիսին են, որ տարիների ընթացքում զարգացում են ապրել և այսօրվա իշխանություններն այդ զարգացման պլանների հետ որևիցե կապ չունեն, նրանք ուղղակի ծանոթացել են այդ պլանների հետ: Բանակի թիկունքային ապահովումը աութսորսինգով իրականացնելու գաղափարը ծագել է դեռևս 2010-11 թվականին, երբ որ մենք ժողովրդագրական խնդիրներ ենք ունեցել: Նպատակն այն էր, որ թիկունքային ապահովումը տալ քաղաքացիական կազմակերպություններին, որպեսզի բանակի անձնակազմն զբաղվի հիմնականում մարտական խնդիրներով: Գոնե իմ նախարար եղած ժամանակահատվածում ամեն 6 ամիսը մեկ մենք կոնֆերանսներ ենք անցկացրել և սննդի բարելավում է եղել և՛ մշտական տեղակայման վայրում, և՛  մարտական հերթապահությունում: Ավելացրել ենք քաղցրավենիքները և այն սննդատեսակները, որոնք մարտական հերթապահության ժամանակ բարձրացնում են զգոնությունը, օրինակ՝ քաղցրավենիքը, թեյը սուրճը և այլն»:

Անդրադառնալով ՀՀ զինված ուժերում նախկինում կատարված ինժեներական աշխատանքների և սպառազինության ձեռք բերման վերաբերյալ հայտարարություններին՝ Սեյրան Օհանյանը հայտնեց.«Իմ համար անհասկանալի տոկոսներ են նրանք գրում՝ 20-ից մինչև 6000 %: Սա մանիպուլյացիա է՝ սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու նպատակով: Ինչպես կարելի է ասել, որ առաջին գծի ինժեներական սարքավորումներն ավելացել են 200 տոկոսով, այսինքն 283 կիլոմետր սահման է եղել Արցախում, ստացվում է որ այս 27 տարվա աշխատանքները երեք տարվա ընթացքում ևս 283 կմ ինժեներական աշխատանքներ են կատարե՞լ: Սա մանիպուլյացիա է, որ իրենք իրականացնում են: Ակնհայտ է, որ զարգացման պլանի համաձայն նաև այս վերջին 3 տարիներին են գնումներ, համալրումներ իրականացվել, բայց հիմնականում զինամթերքի և որոշակի տրամաչափի հրետանային արկերի համալրում է եղել և պետք չէ այդ տոկոսային թվերով մեր ժողովրդին մոլորության մեջ գցել:

Երբ ես պաշտպանության նախարար էի, Նիկոլ Փաշինյանը խնդրել էր, որ գա ինձ մոտ, ես ընդունել եմ՝ ի տարբերություն իրեն, որ ես մեկ անգամ խնդրել էի, որ անվտանգության հարցերով առաջարկություն անելու համար ընդունելություն անի, այդպես էլ իրենք չընդունեցին, որովհետև ամեն ինչ գիտեին: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինձ հարց է տվել՝ թե ինչպե՞ս է ստացվել, որ ապրիլյան պատերազմից հետո առաջին գիծն ավելի շատ ենք կահավորել, քան նախկինում: Ես սեղմել եմ կոճակը և Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարին հարց եմ տվել՝ ինչո՞ւ եք դուք կուլ գնում ներկայիս իշխանության և քաղաքական թիմի, կամ ընդդիմության որոշ անդամների մանիպուլյացիաներին, հարց եմ տվել, թե քանի կիլոմետր հակատանկային փոս ունեք, նրանք պատասխանել են, որ կա 450 կմ հակատանկային փոս, ես ասել եմ, ձեր տվյալները ճիշտ չեն, իմ սեղանի վրա է տվյալներ, ըստ որի՝ դուք ունեք 483 կմ և հարց եմ տվել, թե քանի կիլոմետրն եք դուք կառուցել ապրիլյան պատերազմից հետո: Ինձ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պատասխանել են՝ 6.7 տասնորդական կմ: Համեմատեք 483 կիլոմետրը 6.7 կմ-ի հետ: Նաև հարցով պարզել եմ, որ դրանք կառուցվել են այնտեղ, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունեցել, նահնաջ է եղել և նոր մարտական դիրքեր են ստեղծվել: Միայն այս փաստը ցույց է տվել, որ իրենք այդ թվերն, արտահայտություններն անում են մեր ժողովրդին մոլորեցնելու համար, մեր բանակը եղել է, այսօր կա և եթե իրենք չլինեն իշխանության, բանակն ավելի արագ տեմպերով կվերականգնի իր երբեմնի համբավը:


483 կմ կահավորված առաջին գծում եղել են բազմաթիվ ինժեներական կառույցներ, որոնց լրացնում են ականապայթունային և ոչ ականապայթունային համակարգը՝ խրամատներ, բլինդաշներ, հակատանկային փոսեր, լարային արգելաբակոցներ և այդ 483 կմ-ից 2020թ. մոտավորապես 20 կմ-ում է ճեղքում եղել հակառակորդի կողմից, և եթե իրենք մեզ չեն հավատում, թող գնան իրենց ընկերոջ՝ նկատի ունեմ Ալիևի արտահայտությունը լսեն, որը կանգնել էր Ակնայի շրջանում և ցույց տվել, թե հայերը ինչպիսի անանցանելի ինժեներական կառույցներ են ունեցել: Սա ոչ թե ինքնաարադարացման համար եմ ասում, այլ ռեալ եմ ասում:


Նաև իմ համար զարմանալի է, որ բանակի այսօրվա հրամանատարության մեջ չի գտնվում  որևիցե մեկը, որը հակադարձի, որ երեք տարվա մեջ հնարավոր չէ կառուցել այնքան ինժեներական կառույցներ, որքան կառուցվել է 27 տարվա մեջ»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}