Աննախադեպ պայմաններով ավտովարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության կողմից
ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՄԵԳՆԱ» ՍՊԸ-ն համատեղ հաճախորդներին են առաջարկում ձեռք բերել Renault մակնիշի ավտոմեքենաներ՝ վարկավորման աննախադեպ շահավետ պայմաններով: Հայտնում են ՎՏԲ-Հայաստան Բանկից։
«ՄԵԳՆԱ» ընկերությունը հայկական շուկայում հանդիսանում է Renault ապրանքանիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը 2004թ․-ից, զբաղվում է մեքենաների և պահեստամասերի վաճառքով, ինչպես նաև ներմուծվող ավտոմեքենաների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկմամբ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության ավտովարկավորման համատեղ ծրագրի շրջանակներում վարկ ստանալու գործընթացն առավելագույնս պարզեցված է և հարմար: Վարկային հայտը ներկայացվում է անմիջապես ավտոսրահում, և կարիք չկա այցելելու Բանկի մասնաճյուղեր: Վարկի տրամադրման որոշումն ընդունվում է մի քանի ժամվա ընթացքում: Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է անմիջապես ավտոսրահի և հաճախորդի միջև, ինչից հետո հաճախորդը կարող է հեռանալ սրահից արդեն իսկ իր նոր ավտոմեքենայով՝ չսպասելով վարկի տրամադրմանը:
Ավտովարկը տրամադրվում է սկսած ընդամենը 10% կանխավճարից, տարեկան 9,6% - 11,6% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 12,5% -17%): Վարկը տրամադրվում է 1-28 միլիոն ՀՀ դրամի գումարի չափով: Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները: Վարկային հայտի դիտարկման միջնորդավճար նախատեսված չէ (գործում են վարկի տրամադրման և սպասարկման այլ միջնորդավճարներ):
Ձևակերպելով ավտովարկ՝ հաճախորդը ստանում է ԿԱՍԿՈ ապահովագրություն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից:
Առավել մանրամասն տեղեկատվություն այս վարկատեսակի մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերից կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք՝ www.renault.am կամ զանգահարելով +374-10-24-75-99 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը կրկնապատկել է հիփոթեքային պորտֆելի ծավալը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տոն էր կազմակերպել իր պատանի հաճախորդների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալիորեն բարելավել է հաճախորդների գոհունակության ինդեքսը (CSI) և լոյալության ցուցանիշը (NPS)
- Էքսպրես գյուղատնտեսական վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկից` պետական ծրագրի շրջանակներում
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովել է ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով
- Visa Chatbot և Chatbot Consierge նոր ծառայություններ` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa և Mastercard պրեմիում դասի քարտապանների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան