10.06.2021. Կորոնավիրուսի 76 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3291 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 76 նոր դեպք: Առողջացել է 167 մարդ: Մեկ օրում մահացել է 5 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223460 դեպք, որոնցից 214857-ն` առողջացած, 4478-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1092 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5570 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3033 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1114887 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 09.06.2021. Կորոնավիրուսի 99 նոր դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է
- 08.06.2021. Կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել
- 07.06.2021. Կորոնավիրուսի 32 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է
- 06.06.2021թ. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել
- 05.06.2021. Կորոնավիրուսի 93 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
- 04.06.2021. Կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ մահացել է
- 03.06.2021. Կորոնավիրուսի 108 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան