Մերը հաշտության ճանապարհն է. Էդմոն Մարուքյան
««Լուսավոր Հայաստանը» միակ ուժն է, որ համերաշխության օրակարգ է դրել այս ընտրություններում, քարոզում է համերաշխություն, միասնականություն, մեր ճանապարհը հաշտության ճանապարհն է»,- Ալավերդիում նախընտրական քարոզարշավի շրջանակում ունեցած ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ պետք է բոլորի ներուժը համախմբել, ձևավորել ազգային համաձայնության կառավարություն, այդ կառավարության միջոցով խնդիրները լուծել:
Է. Մարուքյանը կոչ արեց քվեարկել իրենց կուսակցության օգտին, լիազորել իրենց համախմբել բոլորին. «Այդ համախմբման համար է կարևոր ձեր աջակցությունը: Մենք այնպիսի մարտահրավերներ ունենք, որ ճոխություն է շարունակաբար իրար կոկորդ կծելը: Դրա համար սա այն այլընտրանքն է, որ ներկայացված է»:
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյանը բանավեճի է հրավիրում Փաշինյանին
- Ո՞վ է Մարուքյանին նման «գողության» դրդել
- Թշնամին մտել է մեր տարածք, քննարկումն ինչի մասին է, այ 500 դրամանոց քաբաբ ուտող. Էդմոն Մարուքյան
- Եթե մենք ներսում կռվենք իրար հետ, վստահեցնում եմ՝ թշնամու զորքերը շարժվելու են առաջ. Մարուքյան
- Ժողովո՛ւրդ, մի բան արե՛ք, գնացե՛ք, ինքնաբացարկ տվե՛ք, հանե՛ք ՔՊ-ն ընտրապայքարից. Մարուքյանը՝ իմքայլականներին
- Մարուքյանը շիրակցիներից մանդատ է խնդրում համախմբող դառնալու համար
- Մարուքյան. Եթե Փաշինյանն իմ առաջարկներն ընդուներ, երկիրն այս վիճակում չէր լինի
- «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին քսան համարները
- «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակը
- Ես սովորաբար չեմ մերժում, բավարարում եմ. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին