Թույլտվությունների տրամադրման ժամկետները 1-2 օրով կրճատելու նախագծերի փաթեթը կառավարության նիստի զեկուցվող հարցն էր
«Կառավարության այս որոշմամբ նախատեսում ենք փոփոխություններ իրականացնել ժամկետների մեջ, այսինքն ապրանքներ արտահանելու և ներմուծելու թույլատվության փաստաթղթերն կտրվեն ավելի կարճ ժամկետներում»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ ներկայացնելով մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը
Նա տեղեկացրեց, որ ներկայումս ՀՀ ապրանքների ներմուծման և արտահանման դեպքում անհրաժեշտ է լինում թույլատվական փաստաթղթերի ներկայացում, որոնք տալիս են կառավարության կողմից սահմանված լիազոր մարմինները և այն իրականացվում է բացառապես թղթային եղակակով:
Մաշադյանը հայտնեց, որ նախատեսվում է փոփոխություններ նախատեսել կառավարության 16 որոշումներում:
Նրա խոսքով՝ Համապատասխանատության հայտարարագրի համար օրենքով ասհմանված է 5 աշխատանքային օր, որը նախագծով հասցվում է երկու աշխատանքային օրվա:
Մաշադյանը տեղեկացրեց, որ վայրի բույսերի ներմուծման և արտահանման համար անհրաժեշտ թույլտվության տրման ժամկետը 7 օրից դարձել է 5 աշխատանքային օր, թանկարժեք մետաղները և քարերը երրորդ երկրներ արտահանման համար միանվագ կամ գլխավոր լիցենզիայի համար գործող կարգավորումներով սահմանված է 5 աշխատանքային օրը հասցվելու է 3 օրվա, իսկ փայտանյութի արտահանման համար նախատեսված է 3 օրը կկրճատվի 1 օրով:
«Մյուս փոփոխությամբ տնտեսվարողներին թույլատրվում է թույլտվությունների ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ միասնական «Հայտ» համակարգով, որը հասանելի կլինի swis.trade.gov.am կայքում»,- հայտնեց Մաշադյանը և հավելեց, որ Հայաստան ներկրվող կամ արտահանվող ապրանքների 63%-ի համար նախատեսված է այդ փաստաթղթերի ներկայացումը: