Խաչիկ Գալստյան. Միայն Վանեցյանն էր, որ մեկնեց Արցախ՝ այդպիսով ուղերձ հղելով թե աշխարհին, թե համայն հայությանը
Նախընտրական քարոզչության անցած երեք օրերի ընթացքում «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի խմբերը հասցրել են լինել տարբեր մարզերում՝ Գեղարքունիքում, Տավուշում, Արագածոտնում, Արարատում։
«Այսօր պարոն Վանեցյանի գլխավորությամբ քարոզչությունն իրականացվում է Հայաստանի հարավային սահմաններում»,-անցած օրերի ու ընթացող աշխատանքները լրագրողներին ներկայացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։
Դաշինիքի առաջնորդի հետ Իրանին սահմանակից Սյունիք է մեկնել դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, իրանագետ, ԵՊՀ դոցենտ Վարդան Ոսկանյանը։ Այդ պատճառով էլ նա այսօր չկարողացավ մասնակցել լրագրողների հետ հանդիպմանը, ինչպես նախապես հայտարարված էր։
Խաչիկ Գալստյանն ասաց՝ դաշինքի ներկայացուցիչներից կազմված տարբեր խմբեր ակտիվ հանդիպումներ են ունենում Երևանում՝ բակային այցերի, կլոր սեղան քննարկումների տեսքով։
«Քարոզչությունն իրականացնում ենք ընդգծված զուսպ ու կոռեկտության սահմաններում, ինչը չի կարելի ասել իշխանության կողմից իրականացված քարոզչության առաջին օրերի մասին։ Իշխանությունը հենց առաջին օրից ընտրեց ատելության խոսքի, բռնությունների և դեպի քաղաքացիական բախումներ տանող կործանարար ճանապարհը։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը մեր հանրությանը ներկայացնելու ոչինչ չունի, և այն քաղաքացիական վրեժի կեղծ կոչերը պետք է սպառված համարել, քանի որ մեր հանրության գիտակից մասն ու զգալի հատվածն արդեն հոգնել է մեր երկիրը պարուրած կեղծիքից ու ստախոսությունից»,-ասաց Խաչիկ Գալստյանը։
Նա նշեց, որ երեք տարի շարունակ Հայաստանում դատարկամտությունը փոխարինել է իմաստնությանը, մանիպուլյացիան փոխարինել է ճշմարտությանը, կապիտուլյացիան՝ հայրենասիրությանը։
«Բավ է արդեն։ Ես վստահ եմ, որ հունիսի 20-ին մենք ազգովի մեր պատմության այս խայտառակ էջը շրջելու ենք, մեջքներս ուղղելու ենք ու կպնելու ենք գործի»,-ասաց Գալստյանը։
Պատասխնելով Արցախի խնդրի լուծման ՝ «Պատիվ ունեմ»-ի պատկերացումների ու տարբերակների մասին հարցին՝ դաշինքի ներկայացուցիչը հիշեցրեց, մինչ քարոզչության մեկնարկը ընտրությանը մասնակից քաղաքական ուժերի վարչապետի 26 թեկնածուներից միայն Արթուր Վանեցյանն էր, որ մեկնեց Արցախ։
«Դրանով նա հստակ ուղերձ հղեց աշխարհին ու համայն հայությանը, որ մեր դաշինքի համար Արցախի խնդրի կարգավորման հարցը փակված չէ, մենք արցախցիներին մենակ չենք թողնելու։ Մենք մեր ծրագրում բավականին մեծ տեղ ենք հատկացրել արցախյան հիմնախնդրի կարգավորմանւ, անվտանգության բաղադրիչին, պատպանունակության բարձրացմանը»,-ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Ժողովուրդների ինքնորոշման կամքը պետք է հարգվի բոլոր երկրների կողմից
- Այ դասալիք, դու ո՞վ ես, որ պատերազմ հաղթած նախագահի անունը փոխած արտասանես․ Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Պաշտպանական դիրքերի կառուցումը, սահմանի կահավորումը հրատապ հարց է
- Արթուր Վանեցյան. Բառեր էլ չեմ գտնում փոխանցելու այն, ինչ զգացի Արցախ այցիս ընթացքում
- Արթուր Վանեցյանն Ամարասում է
- Արթուր Վանեցյան. Միասին մենք հաղթելու ենք պարտվածի հոգեբանությանը
- Վանեցյան. Եթե Նիկոլը նոյեմբերի 9-ին հրաժարական տար, չէինք ունենա այս քանդված անվտանգային միջավայրը
- Վանեցյան. Գալիս է պաշտպանված և լավ ապրող Սյունիքի ժամանակը
- Արթուր Վանեցյանը մեկնում է Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան