ՈւԵՖԱ-ն Ուկրաինայի հավաքականին կարգադրել է համազգեստից հանել քաղաքական կարգախոսը
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) Ուկրաինայի հավաքականին կարգադրել է հանվել քաղաքական կարգախոսը հանել համազգեստի վրայից՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից:
Երեքշաբթի Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) նամակ է ուղարկել ՈՒԵՖԱ-ին, որում նա ուշադրություն էր հրավիրել ուկրաինացի ազգայնականների քաղաքական կարգախոսի վրա ՝ «Փա՛ռք Ուկրաինային, փա՛ռք հերոսներին», որը պատկերված է Ուկրաինայի ազգային հավաքականի համազգեստի վրա:
«ՈւԵՖԱ-ն մանրակրկիտ դիտեց վերջերս ավելացված կարգախոսը` «Փա՛ռք հերոսներին», որը տեղադրված էր վերնաշապիկի դիզայնի վրա, որը հաստատվել էր 2020 թվականի դեկտեմբերին։ Սակայն այդ ժամանակ կարգախոսների համադրման նշանակությունը չէր դիտարկվել», - ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ հետագա վերլուծություներում երկու կարգախոսներ դիտարկվել են հստակ քաղաքական, պատմական և ռազմատենչ նշանակություն ունեցող, ուստի մարզաշապիկի ներսի կարգախոսը պետք է հանվի՝ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող խաղերում։
ՈւԵՖԱ-ն հաստատել է իր որոշումը մարզաշապիկի դիմային հատվածում թողնել Ուկրաինայի ուրվագիծը, որն ընդգրկում է Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի և Ղրիմի տարածքները` հղում անելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին բանաձևին: ՈւԵՖԱ-ն նաև հաստատել է, որ մարզաշապիկի արտաքին կողմի կարգախոսը` «Փա՛ռք Ուկրաինային» կարող է դիտարկվել որպես ոչ քաղաքական։
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 11-ից հուլիսի 11-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին