Երեք տարի արել են ամեն ինչ, որ խարխլեն այն, ինչը մեզ հայ է դարձնում․ Ռոբերտ Քոչարյան
Անցել եմ ընտրություններով և այդ ընտրություններում եղել եմ հիմնական դերակատարը։ Այս մասին Աշտարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը և կիսվեց տարբերություններով։
«Ընտրությունները միշտ էլ քննություն են իշխանության համար։ Երկու անգամ եղել եմ ընտրությունների մասնակից՝ որպես գործող իշխանության և առաջին անգամ՝ որպես ընդդիմություն։ Բայց մի դիտարկում՝ այս անգամ մենք գնում ենք ընտրությունների պարտված ժողովրդի հոգեբանությամբ։ Հետադարձ հայացքով որ նայում ենք, այդ պարտությունը մեզ հետևողականորեն պարտադրում էին հենց Հայաստանում»,- ասաց Քոչարյանը և ընդգծեց՝ նախորդ ընտրություններին, այնուամենայնիվ, մասնակցում էին որպես հաղթած ժողովուրդ։
Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ առաջին անգամ ՀՀ պատմության մեջ խոսում են ազգային արժեքների պահպանության մասին։
«Չեմ հիշում որևէ նման քաղաքական դիսկուրս, երբ հիմնական թեմաներից մեկը ազգային արժեքների պահպանությունն է։ Պատճառը ևս պարզ է։ 3 տարի արել են ամեն ինչ, որ խարխլեն այն, ինչը մեզ հայ է դարձնում։ Այն, ինչի համար մենք հայ ենք կոչվում։ Այս երկու գործոնն իրար հանդիպեցին և ունեցանք այս արհավիրքը»,- ասաց դաշինքի վարչապետի թեկնածուն և հարց հնչեցրեց.
«Հիմա դա ծրագրավորվա՞ծ էր, թե՝ ոչ»,- հասարակության կողմից ստանալով «այո» պատասխանը, շարունակեց․
«Ես էլ եմ կարծում, որ ծրագրավորված էր։ Հետևողականորեն քայքայում էին մեր արժեքային համակարգը, քայքայում էին մեր բանակը, որը մեր երկրի ողնաշարն է, պաշտպանությունը։ Հիմա հարցնում եմ Ձեզ, ո՞վ է այդ ամեն ինչը մեր գլխին բերել։ Հետևաբար, մենք պետք է հեռացնենք այդ քաղաքական ուժը, որը հետևողաակնորեն բելել է այս վիճակին հասցրել սեփական ժողովրդին։ Դա կարող եք անելու դուք, 10 օր հետո»։
Հարակից հրապարակումներ`
- Հիշո՞ւմ եք, 3 տարի առաջ ասում էր՝ ելք կա, եկավ՝ ելքերը փակեց․ Վահե Հակոբյան
- Պետական ինստիտուտներ քանդած էակը խոսում է պետական կառավարումից․ Իշխան Սաղաթելյան
- Մեկնարկել է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Աշտարակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան