Կդիմենք դատարան ՀՀ տարածքում բնակվող արցախցիների՝ ընտրական իրավունքի հետ կապված խնդիրներով. Ռուբեն Մելիքյան
«Լուրջ խնդիր կա Հայաստանի Հանրապետւթյան քաղաքացիների ընտրական իրավունքի ճանաչման կապակցությամբ: Խոսքը վերաբերում է հատկապես այն քաղաքացիներին, որոնք մինչև պատերազմը բնակվում էին Արցախի այն հատվածներում, որը ներկայիս իշխանությունները հանձնեցին թշնամուն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ բազմաթիվ ահազանգեր են ստացել, նաև անձնագրային բաժիններից, որ մարդկանցից հրաժարվել էին ընդունել դիմումները:
«Այն մարդիկ, ովքեր ուզում են օգտվել իրենց ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքից և բավարարում են երկու չափանիշի՝ առաջին՝ նրանց գրանցումը թշնամուն հանձնված տարածքներին է վերաբերում, երկրորդ՝ փաստացի բնակվում են ՀՀ տարածքում, կարող են դիմել ինձ կամ «Իրավական ուղի» իրավապաշտպան կազմակերպությանը, կփորձենք բոլորի հարցերը կարգավորել՝ հայցադիմումներ կազմել, դիմել դատարան ու տեսնել, թե դատարանն ինչպիսի դիրքորոշում կհայտնի»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյությում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան