Տեր-Պետրոսյանը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի բացառում ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը։
«Նրանց ուղղված համագործակցության իմ առաջարկը մերժվել է, և այլևս դրան վերադառնալ հնարավոր չէ։ Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի իրավիճակ ստեղծվի, երբ մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշներ էլ, և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձևավորելու։ Մենք կնայենք, կտեսնենք։ Ես միշտ կողմ եմ համերաշխությանը, կոալիցիաների, թեև դրանք հիմա Հայաստանում նոր պրոբլեմներ ստեղծող երևույթ են, որը կարող է վեց ամիսը մեկ փոխվել։ Եվ կընկնենք այն երկրների շարքը, որոնք տարին մի քանի անգամ կառավարություն են փոխում։ Վատ տարբերակ է, բայց եթե ուրիշ ելք չկա, իհարկե, պետք է փորձենք»,-ասաց ՀՀ առաջին նախագահը։
Հարցին, եթե ընտրությունների արդյունքում խորհրդարանում հայտնվեն Փաշինյանի, Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժերը, վարչապետի ընտրության ժամանակ ո՞ւմ օգտին կքվեարկի Տեր-Պետրոսյանը, ՀՀ առաջին նախագահը պատասխանեց. «Գիր, ղուշ կգցենք, կորոշենք։ Հիմիկվա խոսելու բան չէ՚։ Կստեղծվի նոր իրավիճակ, և այդտեղ մենք կարծում եմ, լուրջ կվերաբերվենք այդ իրավիճակին, կփորձենք սխալ որոշում չկայացնել»։
Հարակից հրապարակումներ`
- Առնետավազք. Տեր-Պետրոսյանը՝ Ջհանգիրյանի ու Վ. Կարապետյանի մասին
- Լևոն Տեր-Պետրոսյան. Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով
- Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի. Մուսինյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին